Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Անձնական կյանքումս նորություններ եղել են, փոփոխություն`ոչ». Սիլվի Բարկովա

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Սիլվի Բարկովան, ով որոշ ժամանակ Հայաստանից հեռու գտնվելուց հետո կրկին վերադարձել է Երեւան:

Դերասանուհուն վերջին շրջանում հեռուստադիտողը տեսնում է «Դոմինո» սիթքոմում, որտեղ նա մարմնավորում է լուրջ ու հավասարակշռված հաշվապահ Լիլիին: Եվ չնայած օրեր անց սիթքոմն իր հանգուցալուծումը կունենա, բայց Սիլվին պատմել է «Դոմինո»-ում նկարահանվելու եւ իր կերպարի մասին, ինչպես նաեւ անդրադարձել անձնական կյանքում գրանցված փոփոխություններին:

««Դոմինո»-ում նկարահանվելու առաջարկն ինձ արեց սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը, ես էլ մեծ սիրով համաձայնվեցի, քանի որ ինձ իսկզբանե հետաքրքրեց այս նախագիծը»,- պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե դժվար չէ՞ր արդյոք արդեն կայացած նախագիծ մուտք գործելն ու ինտերգրվելը, պատասխանեց.

«Դա ոչ մի դերասանի համար դժվարություն չի հանդիսանում, քանի որ բոլորս էլ գիտենք՝ կերպարներ կան, որոնք ստեղծվում են նախագծերի կեսերից, որպեսզի իրենց միջանցիկ և հակամիջանցիկ գործողություններով ամբողջացնեն գլխավոր հերոսի ընթացքն ու կենսագրությունը, ինչն անում է Լիլիի կերպարը Նորիկի կերպարի համար։ Ինչ վերաբերվում է նախագծում ինտեգրվելուն, այո, իհարկե, շուտ ու հեշտ ինտեգրվեցի, ամեն ինչ շատ լավ է»։

Առաջին անգամ հումորային նախագծում ներկայանալը Սիլվիի համար այնքան էլ նորություն չի ընկալվել, քանի որ կերարի էությունը հումորային չի եղել.

«Քանի որ մարմնավորում եմ զուսպ, լուրջ, հավասարակշռված հաշվապահ աղջկա, ուստի որպես դերասանուհի նախագծերի բովանդակության մեջ տարբերություն չեմ տեսնում։ Եթե մի օր ինձ հնարավորւթյուն ընձեռնվի վերամարմնավորելու խաղարկային կերպար ու այդ կերպարը զարգացնելու հնարավորություն, այդ ժամանակ կկարողանամ պատասխանել ձեր հարցին։  Ամեն դեպքում՝ ուրախ  եմ, որ միայն դրական արձագանքներ եմ  լսել ու շարունակում եմ լսել»,- հավելեց դերասանուհին:

Ի դեպ, մինչ նկարահանվելը Սիլվի Բարկովան հայկական սիթքոմային բազմազանության մեջ որպես հեռուստադիտող դիտել է «Դոմինո»-ն.

«Առաջին եթերաշրջանի սկզբում մի քանի սերիա նայել եմ։ Երկրորդ եթերաշրջանի ժամանակ Հայաստանում չեմ եղել, հետևաբար չեմ հետևել հայկական ոչ մի նախագծի։ Հիմա մեծ սիրով եմ դիտում մեր սիթքոմը: Նախագծում ներգրավված են երեք բավականին շնորհալի տղաներ, որոնք անձնվիրաբար առաջ են տանում սիթքոմը։ Տղաներն այնքան բնական են իրենց առաջադրվող հանգամանքների մեջ, որ իրենց հետ ակամայից ապրում ես պահը, ուստի, սիթքոմն առաջացնում է հուզական գրեթե բոլոր զգացողությունները:… «Դոմինո»-ի առանձնահատկությունը տղաների բարձր, համոզիչ և անկեղծ խաղի մեջ է,…իրենք հավատում են հաջողությանը և հեռուստադիտողին էլ հավատացնում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Ի դեպ՝ Սիլվին սիթքոմի երկրպագուներին խոստացավ, որ իր կերպարով կմասնակցի «Դոմինո 2»-ի հետաքրքիր ավարտին.

«Կարծում եմ՝ Լիլիի լինելու փաստը հետաքրքիր և ինտրիգային զարգացումներ կտա Նորիկի կերպարին, ինչպես մեր առօրեայում է կինը տղամարդու կյանքում հետաքրքիր զարգացումներ ապահովում»,- հավելեց նա:

Իսկ վերջում, հետաքրքրվելով, թե այս ընթացքում դերասանուհու անձնական կյանքում ի՞նչ փոփոխություններ են գրանցվել, Սիլվին պատասխանեց.

«Անձնական կյանքումս նորություններ գրանցվել են, փոփոխություն`ոչ»:
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers