Թուրքիայում ԻՊ-ի 3 գրոհայինների ցմահ ազատազրկման են դատապարտել
INTERNATIONAL NEWSԹուրքական դատարանի կայացրած որոշմամբ` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 գրոհայիններ ցմահ ժամկետով ազատազրկման են դատապարտվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Շվեյցարիայի քաղաքացի Սենդրիմ Ռամադին դատապարտվել է 5 ցմահ ազատազրկման ժամկետի, Գերմանիայի քաղաքացի Բինյամին Շուն` 4, իսկ Մակեդոնիայի քաղաքացի Մուհամեդ Զաքիրին` 1:
Տղամարդիկ ձերբակալվել էին 2014-ին` զինվորականի, ոստիկանի և բեռնատարի վարորդի սպանության մեղադրանքով: Նշվում է, որ նրանք զինված հարձակում էին իրականացրել Թուրքիայի Նիգդե քաղաքում:
Դատարանը վճռել է, որ մեղադրյալները նաև ահաբեկչություն էին ծրագրում իրականացնել Ստամբուլում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



