Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիայի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմը հեռաձգվում է

INTERNATIONAL NEWS

 Թուրքիան մինչ այժմ չի կատարել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման համար Բրյուսելի կողմից առաջ քաշված բոլոր անհրաժեշտ պայմանները:

Վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, Բրյուսելում այս մասին հայտարարել է ներքին գործերով եւմիգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

ԵՄ հերթական ամենամսյա զեկույցի տվյալների համաձայն` Անկարան չի կատարել Եվրահանձնաժողովի կողմից իր առաջ դրված 72 պայմաններից 9-ը: Մասնավորապես, Թուրքիայում այդպես էլ փոփոխություններ չեն կատարվել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում, որը ներկայիս վարկածով կարող է ուղղվել թուրքական իշխանությունների քննադատների դեմ՝ ամենից առաջ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:

Թուրքական քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը հանդիսանում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ փախստականների մասին կնքված համաձայնության մասը: Վիզաների չեղարկումը ծրագրված է եղել հունիսի վերջին այն պայմանով, որ Անկարան ամբողջությամբ կկատարի Եվրամիության պահանջները: Սակայն, ԵՄ հարցերով թուրքական նախարար Օմեր Չելիքը հայտարարել է, որ դա տեղի չի ունենա նշված ժամկետում, հայտնել է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը:

Դիմիտրիս Ավրամոպուլոսը նշել է, որ վիզային ռեժիմի ազատականացումը կախված  է ինչպես Թուրքիայի՝ իր պարտավորությունների կատարման ժամկետից, այնպես էլ այն բանից, թե երբ ԵՄ-ն եւ Եվրախորհրդարանը համաձայնություն կտան դրան:

Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ եթե ԵՄ-ն պահպանի վիզային ռեժիմը, ապա Անկարան կարող է չեղարկել փախստականների մասին համաձայնությունը:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին եւ Եվրոպայի Խորհրդին հանձնարարել էր հանել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջը կատարի վիզայի չեղարկման համար մնացած 7 պայմանները եւս: Դրանց թվում են կոռուպցիայի կանխման միջոցառումները, Եվրոպոլի հետ օպերատիվ բանակցություններ անցկացնելու մասին համաձայնագիրը, բոլոր անդամ-երկրների հետ դատական համագործակցությունը, տվյալների պաշտպանության գծով կանոնները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելը եւ ահաբեկչության դեմ պայքարի գծով օրենսդրութ յան վերանայումը:

Անհավասարակշիռ Էրդողանի հայտարարությունների հետ կապված՝ գերմանական Bild թերթն ավելի վաղ գրել էր, որ ԵՄ որոշ երկրների կառավարությունների ղեկավարներ ներկա պահին քննարկում են փախստականների գծով Թուրքիայի հետ համաձայնագրի այլընտրանքը, քանի որ նրանք ավելի շատ հիմքեր ունեն համարելու, որ թուրքական կողմը կարող է խզել գործարքը:

Թերթը հայտնել է, որ եթե Եվրոպայից երես թեքած Էրդողանը դարձյալ բացի սահմանները փախստականների համար, նրանց ընդունման գլխավոր կետեր կարող են դառնալ հունական կղզիները, որի դեպքում դրանց եւ Հունաստանի մայր ցամաքային հատվածի միջեւ լաստանավային հաղորդակցությունը կդադարեցվի:

«Այդ կղզիներում կքննարկվեն փախստականներին ապաստան տալու հայտերը, եւ հենց այդտեղից կսկսեն հետ ուղարկել հայրենիք նրանց, որոնց մուտքը ԵՄ մերժվելու է: Այդ դեպքում, Թուրքիային խոստացված 6 միլիրադ եվրո գումարը կարող է բաժին հասնել Աթենքին», -ընդգծել է թերթը:

Բրյուսելն ու Անկարան մարտի 18-ին համաձայնագիր են ստորագրել` պայմանավորվելով թուրքական քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի, 3 միլիարդ եվրոյի եւ Թուրքիայից ԵՄ սիրիական փախստականների ընդունման դիմաց  հետ վերադարձնել Թուրքիայի տարածքով Հունաստան ժամանած բոլոր անլեգալ միգրանտներին:

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia