ԱՀԿ․ Տաք ըմպելիքները հավանաբար քաղցկեղածին են
LIFELife.panorama.am-ը գրում է.
Յուրաքանչյուրը, ով սիրում է տաք ըմպելիքներ, այսուհետ պետք է մեկ անգամ ևս մտածի՝ մինչ այն խմելը։
Նախօրեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության հրապարակված զեկույցում շատ տաք ըմպելիքները դասակարգվել են որպես «մարդկանց համար քաղցկեղածին»։
Համաշխարհային փորձագետների խումբը նշում է, որ 65 աստիճանից բարձր ջերմության ըմպելիքները կարող են առաջացնել կերակրափողի քաղցկեղ, որն աշխարհում տարածվածությամբ 8-րդ տեղում է։
Տաք թեյ, սուրճ կամ այլ ըմպելիքներ խմելու դեպքում կարող է առաջանալ կերակրափողի այրվածքներ, որն էլ կարող է լինել այս հատվածում քաղցկեղի առաջացման պատճառ։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
5
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook



