Yerevan, 25.February.2026,
00
:
00
BREAKING


Կարդինալ Սանդրին Հռոմի պապի այցը Հայաստան համարում է հիացմունքի եւ նվիրվածության արտահայտման քայլ

INTERNATIONAL NEWS

Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, ով ուղեկցելու է Հռոմի Ֆրանցիսկոս պապին Հայաստան այցելության ընթացքում, կարծում է, որ այս այցելությունը յուրահատուկ քայլ է` արտահայտելու հիացմունքը եւ նվիրվածությունը հայ ժողովրդի եւ եկեղեցու հանդեպ:Կարդինալը այս մասին ասել է իտալական «Լastampa» -ին տված հարցազրույցում:

«Կարծում եմ` այս այցելությունը նախեւառաջ հիացմունքի արտահայտման ժեստ է այն հին եկեղեցու նկատմամբ, որն իր երկարատեւ պատմության ընթացքում հավատարիմ է մնացել Հիսուս Քրիստոսին, ինչպես նաեւ երկրի հանդեպ ունեցած նվիրվածության արտահայտման քայլ է. այն երկրի, որն առաջինը դարձավ քրիստոնյա: Հռոմի պապն իր երախտագիտությունը եւ հարգանքը կարտահայտի այն ժողովրդի հանդեպ, որը ձեւավորվել է քրիստոնեական ոգով եւ կարողացել է պահպանել իր հավատն ու ինքնությունը դարեր շարունակ: Այս այցելությունը նաեւ շատ կարեւոր է սփյուռքի հայերի համար»,- ա սել է կարդինալը:

Նրա խոսքով` հայերի մեջ նրան հիացնում է պատմության ամեն իրադարձությունը քրիստոնեական ոգով հաղթահարելու հատկությունը: «Ազատության, թե տառապանքի պահին նրանք կարողանում են այդ ոգով առաջ գնալ: Այդ հավատը Հայաստանի ուժն է, որը թույլ տվեց այդ քրիստոնյա համայնքին հաղթահարել 20-րդ դարի սարսափելի դժբախտությունները` ուղղված 1.5 միլիոն քրիստոնյա հայերին: Այս ցավալի իրադարձությունների թողած հետքը անջնջելի է»,-նշել է Լեոնարդո Սանդրին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա Պապի այցելության ազդեցության մասին հարցին ի պատասխան` կարդինալը նշել է, որ հավատում է` այս այցը նաեւ հնարավորություն կտա` կոչ անելու եւ խրախուսելու մարդկության հիմնարար արժեքների ամրապնդումը:  «Մերժել բռնությունը, ահռելի ցավ պատճառող զենքի օգտագործումը եւ համառորեն պայքարել խաղաղության հաստատման համար դիվանագիտության, երկխոսության, հանդիպումների եւ բանակցությունների միջոցով. ե ս հավատում եմ, որ այս այցի ընթացքում խաղաղության հաստատման, ինչպես նաեւ Կովկասն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կամուրջ դարձնելու կոչ կարվի»,-ընդգծել է  Լեոնարդո Սանդրին:

Իսկ Հռոմի կաթոլիկ եւ Հայ առաքելական եկեղեցիների փոխհարաբերութությունները նա որակել է որպես շատ բարեկամական: «Կարծում եմ` Հռոմի պապի այցելությունն էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների կապերը` հիմնվելով եղբայրության, ընկերության եւ փոխադարձ աջակցության վրա, ինչն էլ կհանգեցնի տարբեր ոլորտներում նրանց համագործակցությանը: Ենթադրում եմ, որ այցելության ընթացքում կպատրաստվի «Ընդհանուր հռչակագիր», որը կընդգծի ցանկությունը եւ կամքը` կառուցելու էլ ավելի եղբայրական կապեր»,-եզրափակել է կարդինալ Լեոնարդո Սանդրին:

Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan Foundation