ԵԱՏՄ-ն եւ աֆրիկյան ինտեգրացիոն միավորումները շփումներ կհաստատեն
INTERNATIONAL NEWSԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ աֆրիկյան ինտեգրացիոն միավորումների միջեւ շփումների հաստատման աշխատանք Է սկսվել: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Փոխգործակցության հաստատման աշխատանք Է սկսվել Եվրասիական տնտեսական միության եւ աֆրիկյան այնպիսի ինտեգրացիոն միավորումների միջեւ, ինչպիսիք են Աֆրիկյան միությունը, Աֆրիկայի հարավի զարգացման հանրակցությունը, Արեւելաաֆրիկյան հանրակցությունը, Հարավաֆրիկյան մաքսային միությունը»,-ասել Է Բոգդանովը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ելույթ ունենալով «Ռուսաստան-Աֆրիկա. սահմանների ընդլայնում» նստաշրջանում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



