Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Պարզելու եմ, թե ում ձեռքի գործն է սա. պետք լինի` կդիմեմ հետախույզի. Ժաննա Բուտուլյան

LIFE

Asekose.am-ը գրում է.

Այսօր համացանցում հայտնվել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանի մասին մի հրապարակում, որը նյութի հեղինակը խորհուրդ է տալիս դերասանուհուն դիմել ոճաբանի օգնությանը, որպեսզի այսուհետ իր արտաքին գեղեցիկ դիմագծերը գրագետ համատեղի հագուստների և մնացյալի հետ: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Ժաննա Բուտուլյանի հետ՝ ստանալու վերջինիս մեկնաբանությունը.

«Նման բովանդակության նյութերի նախկինում նույնպես հանդիպել եմ, բայց դրանք ուղղված եղել իմ գործընկերների հասցեին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ինքս պատրաստ էի նման բանի»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ ըստ իրեն՝ սա ինչ-որ մեկի կողմից պատվիրված նյութ է.

«Ես պարզապես համոզված եմ, որ այս հրապարակումը պատվիրված է: Եթե ես ցանկանամ, ապա նույնպես կարող եմ նմանատիպ նյութեր պատրաստել տամ այն մարդկանց մասին, որոնց ես չեմ սիրում, բայց քանի որ ինքս մարդու մեջքի հետևում ինչ-որ մի բան անելու կամ ասելու սովորություն չունեմ, երբեք նման քայլերի չեմ դիմի: Եթե ես ինչ-որ մի բան եմ անում կամ ասում, բոլորը տեղեկանում են դրա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին:

Այն հարցին, թե արդյոք ինքը որևէ կասկածներ ունի նյութի հեղինակի վերաբերյալ, Ժաննան պատասխանեց.

«Ոչ, դեռևս կասկածներ չունեմ: Չասեմ թշնամի, բայց նա մեկն է, ում ես պարզապես դուր չեմ գալիս և ով համարձակություն չունի կանգնի իմ դիմաց և հենց այդ ձևով ասի ինձ իր ասելիքը: Չգիտեմ անգամ, թե վերջերս ում եմ նեղացրել կամ նեղացրել եմ արդյոք: Պարզապես մարդիկ կան, որոնց դու կարող ես անգամ չնեղացնել, նրանք քեզ չեն սիրում և վերջ: Ես մի բանում եմ համոզված. այս նյութը լրագրողի ձեռքի գործ չէ, քանի որ ես ճանաչում եմ գրեթե բոլոր լրագրողներին, որոնցից և ոչ մեկի կողմից իմ հանդեպ բացասական վերաբերմունք չեմ նկատել»,- իր տեսակետը հայտնեց դերասանուհին:

Այն նկատառմանը, որ իր դեպքում քննադատությունները մեծամասամբ վերաբերում են արտաքին տեսքին, հագուստին և նույնիսկ վարսերի գույնին՝ ի տարբերություն մինչ այս  համացանցում հայտնված այն քննադատական հրապարակումների, որոնց մեջ քննարկվել է այս կամ այն դերասանի ստեղծագործական գործունեությանը, դերասանուհին տվեց իր պատասխանը.

«Գիտեք, ես հիմա չեմ էլ պատրաստվում մանրանալ՝ ասելով, թե ես իմ հագուստը որտեղից եմ ձեռք բերում: Արդեն երկրորդ անգամն է, ինչ իմ «ծիգրովկա» զգեստին են անդրադառնում. ասեմ, որ դա որպես թեմատիկ զգեստ ես հագել եմ Կարեն Բաբաջանյանի «Արամմա» ֆիլմի պրեմիերային, քանի որ այն վայրի ցեղերի մասին ֆիլմ էր: Թող արդարացում չհնչի, բայց ես ինքս էլ «ծիգրովկա»-ի սիրահար չեմ, առօրյայում ես բոլորովին այլ կերպ եմ հագնվում: Կրկին կցանկանամ նշել, որ այս ամենը ես որպես արդարացում չեմ ասում»:

Այն դիտարկմանը՝ գո՞ւցե սա որևէ մեկի կողմից պատվիրված նյութ չէ, այլ պարզապես իր անվան շնորհիվ դիտումներ հավաքելու միտում, դերասանուհին չհամաձայնեց՝ ասելով.

«Համզված եմ, որ սա պատվեր է: Ես կարողանում եմ տարբերել պատվիրված նյութը ոչ պատվիրվածից: Օրինակ, նախկինում եղել են դեպքեր, երբ դիտումներ հավաքելու համար նյութի վերնագիրն այդքան էլ չի համապատասխանել բովանդակությանը կամ վերնագիրը չափից շատ ամպագոռգոռ է եղել, քան նյութը, որը մատուցել են: Ես գիտակցում եմ, թե որ նյութը, ինչ նպատակ է հետապնդում»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

Իսկ հարցին՝ արդյոք նմանատիպ նյութերը որևէ կերպ խոցում են իրեն, Ժաննան պատասխանեց.

«Գիտեք, սկզբում ինչ-որ տհաճ զգացում է լինում, որը, սակայն, հետո անցնում է: Բայց ինչ վերաբերում է այսօրվա հրապարակմանը, ասեմ, որ ես մինչև վերջ եմ գնալու, որպեսի սա շարունակական բնույթ չկրի: Ես պարզելու եմ, թե ում ձեռքի գործն է սա, եթե պետք լինի, անգամ կդիմեմ հետախույզի օգնությանը: Ավելացնեմ, որ այն մարդը, որը որ սա արել է, ինձ մեծ վնաս չի հասցրել, սա կոնկրետ ինձ համար շատ թույլ մարդու արարք է»,- իր խոսքը եզրափակեց դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers