Բրիտանացի կին խորհրդարանական Է ծանր վիրավորվել Արեւմտյան Յորքշիրում
SOCIETYԼեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Հելեն Ջոան Քոքսը ծանր վիրավորվել Է երկրի հյուսիսի Արեւմտյան Յորքշիրի կոմսության Բիրսթալ քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ականատեսների խոսքով՝ խորհրդարանականը հրազենային ու դանակի վերքեր Է ստացել Լիդս քաղաքի մերձակա ոչ մեծ բնակավայրի գրադարանից ոչ հեռու: Ենթադրվում Է, որ գրադարանում Քոքսը հանդիպում Է ունեցել ընտրողների հետ:
Բժիշկները 41-ամյա Քոքսի վիճակը գնահատում են «ծանր»: Խորհրդարանականը երկու երեխա ունի:
«Բիրսթալի միջադեպի հետաքննություն Է կատարվում»,-ասված Է կոմսության ոստիկանության հայտարարության մեջ: Իրավապահ մարմինները միջադեպի մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



