Սռնան կրկին կմիանա Խորվաթիայի հավաքականին
SPORTԽորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնան հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Չեխիայի հետ հունիսի 17-ին կայանալիք խաղին։
Հիշեցնենք, որ Սռնայի հայրը՝ Ուզեիր Սռնան մահացել է առաջին տուրի՝ Թուրքիայի հետ հանդիպման (1:0) օրը, ինչից հետո ֆուտբոլիստը լքել էր հավաքականի ճամբարն ու վերադարձել Խորվաթիա։
-Ինձ համար շատ բարդ շրջան է։ Զրուցել եմ ընտանիքիս անդամների հետ և որոշել եմ վերադառնալ Ֆրանսիա։ Հայրս ամեն ինչ արել, որպեսզի լավ կարիերա ունենամ։ Առանց նրա ես հաջողությունների չէի հասնի։ Հիմա պետք է ուժեղ լինեմ և կենտրոնանամ այն ամենի վրա, ինչը սպասվում է ապագայում,- Սռնայի խոսքերն է մեջ բերում «Reuters»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



