Մուրատ Յակինը՝ «Մարսելի» գլխավոր մարզիչի թեկնածու
SPORTՄի շարք հայտնի մասնագետներից մերժում ստանալուց հետո ֆրանսիական «Մարսելը» բանակցում է Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, շվեյցարացի Մուրատ Յակինի հետ, հաղորդում է laprovence-ը:
Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում «Կանից» 0:1 հաշվով կրած պարտությունից հետո «Մարսելի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան հեռացավ ակումբից:
Յակինից առաջ ֆրանսիական թիմի ղեկավարությունը առաջարկ էր արել իտալացի Չեզարե Պրանդելիին, սակայն մերժում է ստացել: Ֆրանսիա տեղափոխվելու առաջարկից հրաժարվել են նաեւ Զինեդին Զիդանը, Յուրգեն Կլոպը, Խորխե Սամպաոլին:
Այլ թեկնածուներից են Լուչանո Սպալետին, Վինչենցո Մոնտելան, Բերնդ Շուստերը, Վալտեր Մացարին, Խուանդե Ռամոսը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



