«Գազպրոմը» մինչեւ տարեվերջ 100 մլն խորանարդ մետր գազ կմատակարարի Վրաստանին
ECONOMICS«Գազպրոմը» պարտավորագիր է կնքել Վրաստանին գազի առեւտրային մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ընկերությունը:
Համապատասխան փաստաթղթերը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրել են ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ «Գազկօ+»-ի կոմերցիոն տնօրեն Գեորգի Մամալաձեն:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2016 թվականին «Գազպրոմը» միագումար Վրաստանին կմատակարարի մինչեւ 100 մլն խորանարդ մետր գազ: Պարտավորագրի գործողության ժամկետը հուլիսի 1-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ն է՝ հետագա երկարացման հնարավորությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



