Տոսկանայի 5 հիասքանչ քաղաքները
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Ֆլորենցիան, իհարկե, Տոսկանայի ամենահայտնի քաղաքն է: Սակայն ամռանըը զբոսաշրջիկներով լի այս քաղաքը ամենալավ միտքը չէ ամառային հանգիստի համար: Ձեզ ենք ներկայացնում կախարդական Տոսկանայի ոչ այնքան հայտնի քաղաքները, որոնք ոչ միայն պատմությունով են հայտնի, այլ նաև հիանալի շրջական միջավայրով:
Գրոսսետո
Գրոսսետոյի տեղը թույլ է տալիս համատեղել էքսկուրսիաները ծովային հանգստի հետ:
Շրջապատված հինավուրց արձաններով, քաղաքը ընդամենը 14 կիլոմետր է հեռու Տիրենեյան ծովից:

Մոնտեպուլչանո
Սիենա մարզում գտնվող այս քաղաքը, որը գտնվում է Տոսկանայի ամենահարավային մասում, Տոսկանայի միջնադարյան ոճի կիզակետն է: Քաղաքը աչքի է ընկնում կանաչ բլուրների ու ամրոցների համատեղությամբ, ինչպես նաև հիանալի գինով:
Բարգա
Բարգա քաղաքը պարտադիր այցելության քաղաք է հյուսիսային Տոսկանայում: Այս միջնադարյան քաղաքը պահպանել է իր սկզբնական հմայքը։
Սան-Ջիմինյանո
Իր աշտարակների համար Սան-Ջիմինյանոն հաճախ անվանում են «միջնադարի Մանհեթեն»: Այն շքեղ ամրոցների քաղաք է, որոնցից մեկում՝ Պալացո-դել-Պոպոլոյում, գտնվում են այնպիսի վարպետների աշխատանքները, ինչպիսին են Պինտուրիոկոն, Լիպպին, Բենոցո Գոնցոլին և ուրիշներ:
Սան-Ջիմինյոնոյի պատմական կենտրոնը ընդգրկված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցուցակում:
.jpg)


Ռադա ին Կյանտի
Այս տիպիկ տոսկանական քաղաքը գտնվում է բլուրի գագաթում: Քաղաքի կենտրոնը տեղակայված է կանաչ հովտի վրա, որտեղ և արտադրվում է հայտնի Կյանտին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
5
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook



