Արթուր Ջավադյանի կինը 40 միլիոնով շենք է գնել
ECONOMICSՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի նախորդ տարվա փոխառությունները գերազանցել են քսան միլիոն դրամը: Կինը՝ Հասմիկ Մանուկյանը, նշել է տասը միլիոն 502 հազար դրամի չափով փոխառություններ:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված Ջավադյանի եւ իր կնոջ 2015թ. հայտարարագրերից, ամուսինների տարեկան աշխատավարձերը կազմել են համապատասխանաբար 24 միլիոն 562 հազար 253 դրամ եւ երեք միլիոն 652 հազար 945 դրամ: Ըստ հայտարարագրի՝ Ջավադյանի կինը նախորդ տարի 39 միլիոն 500 հազար դրամով շինություն է գնել: Ինչ վերաբերում է նրանց դրամական միջոցներին, ապա Ջավադյանը հայտարարագրել է 121 միլիոն դրամ, 525 հազար ԱՄՆ դոլար եւ 151 հազար եվրո դրամական միջոցները, իսկ կինը՝ 51 միլիոն դրամ, 560 հազար ԱՄՆ դոլար եւ 280 հազար եվրո:
Ջավադյանը որպես եկամուտներ է նշել 260 հազար դրամ շահաբաժինը, իսկ կինն էլ՝ 24 միլիոն 227 հազար դրամ վարձավճարներ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան