ՃՏՊ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհին. մեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ
SOCIETYՀունիսի 17-ին` ժամը 10.59-ին, ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Ծաղկավան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ 2107» մակնիշի 34LG098 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ղ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատավածից և մոտ 80 մ. գլորվել է ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ռ. Ղ-ը (ծնված 1947թ) և Մ. Ղ.-ը (ծնված 1972թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ, որտեղ հրաժարվել են ստացիոնար բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
AraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” Award
5
Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day



