Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Անդրոպովի պլանի փլատակները, որի արդյունքերը ճաշակում և դեռ երկար ճաշակելու ենք բոլորս

BLOG

Կոնստանտին Տեր-Նակալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոմանք կարծում են, թե ԽՍՀՄ-ն փլուզեց Գորբաչովը, ոմանք համարում են, որ դա արեցին ամերիկյան հատուկ ծառայությունները, երրորդները վստահ են, որ ԽՍՀՄ-ն ինքն իրեն փլուզվեց՝ չդիմանալով սեփական ծանրությանը։ Իրականում, այս երեք պնդումներն էլ ճիշտ են և միաժամանակ սխալ։ Ճիշտ են, որովհետև այդ երեք գործողններն էլ դերակատարություն ունեցել են։ Սխալ են, որովհետև դրանք պատճառ չեն, այլ հետևանք են, որոնք առանձին-առանձին և նույնիսկ միասին չէին կարող մի ամբողջ կայսրություն փլուզել, եթե լիներ ադեկվատ ներքին հակազդեցություն ԽՍՀՄ ներսում։ Իրականում փլուզման սկզբնապատճառը այսպես կոչված «Անդրոպովի պլանն» էր։

Ակադեմիական խորությունների մեջ չընկղմվելով՝ հակիրճ ներկայացնեմ պլանի էությունը․ Ռուսաստանը պետք է լայն ինտեգրացիոն պրոցեսս ձեռնարկեր Եվրոպայի հետ, որպեսզի կարողանա առաջիկա տասնամյակներին ու նույնիսկ դարերին էֆֆեկտիվ ու ինքնաբավ աշխարհաքաղաքական մեգամիավոր ստեղծել, որը կլիներ հզորագույն բևեռն աշխարհում ու հաջողությամբ կկարողանար խլել անգլոսաքսոնական հեգեմոնիան և միևնույն ժամանակ, պատրաստ կլիներ իսլամական աշխարհի և Արևելքի մարտահրավերներին ու էքսպանսիոնիզմին, բայց Ռուսաստանը դա անել չէր կարող, եթե իր հետ որպես ուղբեռ փորձեր Արևմուտք մտցնել Միջին Ասիան ու Անդրկովկասը։ Դրա համար, ՊԱԿ-ի և ԿենտԿոմի վերնախավի որոշ շերտի կողմից մանրազնին կերպով մշակվեց ու իրականացվեց մի պլան, որի նպատակն էր հնարավորինս անցավ դուրս մղել օտարածին, ոչ-եվրոպական տարրերը ԽՍՀՄ կազմից, իսկ հետո, արդեն «սպիտակներով» ինտեգրվել սպիտակ Եվրոպայի հետ։

Այս պլանի մասին ոչ բոլորն է, որ գիտեն, իսկ այ դրա աղետալի հետևանքներին ծանոթ ենք բոլորս։ Ասեմ ավլին, կաշիներիս վրա ենք զգացել այդ հետևանքները։ Ավելորդ է ասելն անգամ, որ Անդրոպովի պլանի լիակատար ֆիասկո ապրեց ու այդ ֆիասկոն գրանցվեց ոչ թե 1991-ին՝ ԽՍՀՄ ամբողջական փլուզումով, ոչ թե բոլոր այն արյունահեղ կոնֆլիկտների ժամանակ, որոնք սկսվեցին այդ փլուզման պրոցեսսին զուգահեռ, ոչ էլ անգամ Չեչենական պատերազմներին, որոնք սպառնում էին արդեն Ռուսաստանն էլ փլուզել, այլ միայն 2014 թվականին, երբ Ուկրաինական ճգնաժամի եզրահանգումը եղավ Ղրիմի վերադարձը ու որ ավելի կարևոր է՝ մեկընդմիշտ պարզ դարձավ, որ Անդրոպովի (իրականում ամբողջ ռուսական էլիտայի՝ սկսած Պետրոս Մեծից) երազանքը երբեք չի իրականանա, ու Եվրոպան երբեք Ռուսաստանի հետ չի միանա, անգամ եթե ցանկանա։ Դրա համար Եվրոպան չափազանց մեծ կախվածություն ունի անգլոսաքսական տրանսկոնտինենտալ կայսերությունից։

Ու հենց այս պրոցեսսներում ենք ապրում մենք հիմա։ Երկիրը նոր իրականության երկունքի ցավերի մեջ է, ու դեռ ամենևին պարզ չէ, թե ինչպիսին կլինի այդ իրականությունը, որքանով է մեծ Ռուսաստանի ամրության ռեսուրսը հերթական տրանսֆորմացիան ապրելու համար։ Բայց մի բան վստահ կարող եմ ասել․ Անդրոպովը ամենակարճ իշխած գլախվոր քարտուղարներից էր, բայց իր ունեցած դեստրուկտիվ դերով, որը կոնստրուկտիվ նկատառումներով էր մոտիվացված, դեռ լիարժեք գնահատական չի ստացել խատմության կողմից, այնինչ, եթե Ստալինին ու Լենին կարելի է համարել 20-րդ դարի իրականության ճարտարապետներ, ապա Անդրոպովը 21-րդ դարի այս տեսքի պատասխանատուն է։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan