Կալիֆոռնիայի իշխանություններն անտառային հրդեհների պատճառով տարհանում են հարյուրավոր բնակիչների
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով վթարային ծառայությունները շուրջ 400 տների բնակիչների հանձնարարել են տարհանվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հրդեհն սկսել Է բնակելի գոտիներին մոտենալ Սանտա Բարբարայի օկրուգի ափերի մոտ: Տարհանվում են 400 բնակելի տների եւ առեւտրային շենքերի բնակիչները»,-ասված Է Սանտա Բարբարայի օկրուգի շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Պարտադիր տարհանումը տարածվում Է Էլ Կապիտան Կանիոնի, Էլ Կապիտան Ռանչի, Էլ Կապիտան Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Սթեյթ Բիչի, Ռեֆուգիո Կանիոնի, Վենանդիտո Կանիոնի եւ Լաս Ֆլորես Կանիոնի վրա:
Ոստիկանությունում նշել են, որ ապաստանի կարիք ունեցողների համար գործում Է Կարմիր խաչի ամերիկյան բաժանմունքի կենտրոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



