Հայաստանը բյուջեի ծրագրային հաստատման ռազմավարություն է ընդունել
ECONOMICSՀայաստանը բյուջեի հաստատման ծրագրային ռազմավարություն է ընդունել։ Ռազմավարությունը Կառավարության օգոստոսի 13-ի նիստին ներկայացրել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Ռազմավարության համաձայն, բյուջեները պիտի կազմվեն ծախսերի ոչ միայն քանակական, այլեւ որակական գնահատականների հիման վրա։ Համապատասխանաբար, ոլորտային նախարարությունները կկարողանան շտկել իրենց ապագա բյուջետային ծրագրերը՝ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված արդյունքները։ Կփոխվի նաեւ բյուջեի կազմման տրամաբանությունը։ Պետական օրգանները կսկսեն պատասխանատվություն կրել սեփական ծրագրերի կազմման եւ արդյունքների համար։ Ավելին, նախարարությունների ապարատները պարտավոր կլինեն ֆինանսական գիտելիքների տիրապետել իրենց ծրագրերի արդյունավետության եւ նոր ծրագրերի ներուժի գնահատման համար։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



