Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում իրավիճակի դրական տեղաշարժ չի եղել

POLITICS

Սիրիայի և Իրաքի հայկական համայնքներում իրավիճակի դրական տեղաշարժ չի եղել: Այս մասին նշվեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին, որն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ: Նախարարի խոսքով` սիրիահայերի ` Հայաստան ժամանման առաջին իսկ օրից սկսվել էր նրանց մշակութային, կրթական և առողջապահական ինտեգրումը, որը կարելի է համարել ավարտված, սակայն դեռ կան տնտեսական խնդիրներ: Փորձ է արվում ներգրավել միջազգային կառույցներ և կազմակերպություններ, որպեսզի նրանք ևս աջակցություն ցուցաբերեն այս խնդիրների լուծմանը: «Շատերն ի սկզբանե ժամանել էին Հայաստան՝ հետագայում վերադառնալու հույսով, սակայն ժամանակի ընթացքում հասկացան, որ վերադարձի ճամփան խիստ դժվար է լինելու, ուստի սկսեցին ներգրավվել Հայաստանի սոցիալ- տնտեսակաÕ ¶ կյանքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Սարմեն ԲաղդասարյանըՍիրիայում և Իրաքում տիրող իրավիճակի և հայ համայնքի խնդիրների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց, որ այնտեղ վերջին ամիսների ընթացքում դրական տեղաշարժ չի արձանագրվել: Ռազմական գործողություններ իրականացնողներն ու նրանց աջակցողները չեն պատրաստվում զիջումների գնալ, իսկ միջազգային հանրության միջնորդական ջանքերն առայժմ անարդյունավետ են:

Ըստ Սիրիայում հայկական դիվանագիտական ներկայացուցչության տվյալների՝ այդ երկրում հայ բնակչության թիվը տատանվում է 17-20 հազարի սահմաններում:

Սիրիայի 1/3-ից ավելին ընդդիմադիր ուժերի և ահաբեկիչների ձեռքում է: ՄԱԿ-ի տվայլներով՝ մինչև պատերազմը Սիրիայում ապրում էր 25 մլն մարդ, իսկ ներկա պահին՝ 17-18 մլն: Կա առնվազն 7 մլն ներքին տեղանաված, 5 մլն գաղթական՝ գրանցված ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի կողմից: Առնվազն 5 մլն մարդ ունի մարդասիրական օգնության կարիք:

Երկիրը պատերազմի տարիներին կրել է առնվազն 250 մլն դոլարի վնաս. գործազրկությունը մոտենում է 70 տոկոսի, աղքատության շեմը գերազանցում է 70 տոկոսը:     

««Իսլամական պետության» գործողությունների արդյունքում իրաքահայ համայնքի կենտրոնացում է նկատվում Բաղդադ և Էրբիլ քաղաքներում: Ստեղծված իրավիճակում տենսում ենք, որ երկիրը լքելու գաղափարն արմատավորվում է»,- ընդգծեց Սարմեն Բաղդասարյանը: Իրաքահայության թիվն, ըստ առաքելական եկեղեցու առաջնորդարանի, չի գերազանցում 7500-ը, որից 4000-ը բնակվում է Բաղդադում, 3200-ը՝ Էրբիլում, իսկ հայկական Կաթողիկե համայնքը հաշվվում է շուրջ 250 ընտանիք, որ գերազանցապես արաբախոս են: «Ամենածանր վիճակում Բասրայի համայնքն է, որ փաստացի, կարելի է ասել՝ գոյութուն չունի»,- հավելեց նա:

Սարմեն Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ անկախ այս ծանր պայմաններից՝ իրաքահայությունը 2 օր առաջ դրամահավաք է կազմակերպել Ղարաբաղի օգնության ֆոնդի համար. արդյունքում հավաքվել է 50 հազար դոլար:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Հանս Յոհաքիմ Զինկանը զեկուցեց «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» գործարար համաժողովի արդյունքները: Սիրիահայերի գործարարության զարգացման ծրագրերը ներկայացրեց Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը: 2015 և 2016 թթ. նախատեսվող ծրագրերի մասին խոսեց Հայկական կարմիր Խաչի ընկերության ներկայացուցիչը:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns