Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Միստր X-ի կինը՝ Հայաստան վերադառնալու և ընտանիքի համալրման մասին

LIFE


Life.panorama.am-ը զրույցել է ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի հետ, ով երգիչ Արթուր Հակոբյանի՝ նույն ինքը Միստր X-ի կինն է:

Սվետլանանախ կցանկանամ պատմեք ձեր մասին՝ ինչպե՞ս հայտնվեցիք օվկիանոսիցայն կողմ:

- 2012թ-ի օգոստոսից ծնողներիս հետ մշտական բնակություն եմ հաստատել Միացյալ Նահանգներում: Սա մեր ընտանիքի երկար սպասված վերամիավորումն էր մեր գերդաստանի հետ, քանի որ իմ գրեթե բոլոր ազգականները շատ վաղուց արդեն ապրում էին Միացյալ նահանգներում:

Ապրելով դրսում՝ որքան կարեւոր է տվյալ շրջապատին ու միջավայրին ինտերգվելը,նույնքան եւ նույնիսկ ավելի կարեւոր է պահպանել հայկական արմատներինհամապատասխան տեսակըայս առումով դուք եւ Ձեր ընտանիքը որքանո՞վ եքկարողացել հավատարիմ մնալ ազգայինին:

- Այստեղ ապրելով՝ տանը անպայման խոսում ենք հայերեն, օրինակ ծառայելով կրտսեր սերնդին, դիտում ենք հայկական հեռուստատեսություն, հետևում հայրենիքից լուրերին, ուրախանում հաջողություններով, իսկ օրհասական պահերին` մտահոգվում, մշտապես հայկական եկեղեցի ենք գնում ` ամուր պահելով կապը հայ համայնքի հետ: Մենք բոլորս հայ մշակույթի կրողն ենք հանդիսանում՝ ունենալով հայրենիքը մեր սրտում:

Գիտեմոր յուրաքարնչյուր հայանկախ բնակության վայրից, իր գեներին հատուկջերմությամբ հետեւում է հայրենիքում կատարվող իրադարձություններինԱՄՆ-ի հայհամայնքիայդ թվում եւ Ձեր վերաբերմունքը Հայաստանի եւ այստեղ կատարվողյուրաքանչյուր երեւույթի հանդեպ ինչպիսի՞նն է ըստ Ձեզ:

- Հայտնի է, որ Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման հարցում շատ մեծ է և Կալիֆորնիայի հայ համայնքը հստակ գիտակցում է այդ փաստը՝ իր բոլոր լծակները գործադրելով, ջանք ու եռանդ չխնայելով թե հայապահպանության և թե հայրենիքին օգնության գործում:

ՍվետլանաԱՄՆ-ի հայ համայքի համար ներկայացնում եք «Խաչմերուկ» հաղորդաշարը,հաղորդման շրջանակում ամենատարբեր ոլորտներից եք հյուրեր ընդունումհետաքրքիրէ՝ հյուրեր ընտրելիս ավելի շատ ի՞նչի վրա եք շեշտը դնում:

-Արդեն շուրջ 3 ու կես տարի է ինչ «Խաչմերուկ» հեռուստանախագիծը եթերում է և շարունակում է հեռուստադիտողին ներկայացնել համայնքում տեղի ունեցող մշակութային անցուդարձը՝ լուսաբանելով մեր հայրենակիցների նոր ձեռքբերումները: Պատահում է, որ հյուրս ինքն է ցանկություն հայտնած լինում իր նորությունները լուսաբանել հենց իմ հաղորդման ընթացքում, լինում է նաև, որ որևէ լուր հայտնվում է իմ ուշադրության կենտրոնում և ես եմ հրավեր նախաձեռնում:

Դուք նաեւ ստեղծագործում եք ու Ձեր հեղինակած շատ երգեր դարձել են հայկականերգարվեստի ամենասիրված հիթերըՍա պարտավորեցնո՞ղ է:

- Իհարկե պարտավորեցնող է  այնքանով, որ ամեն անգամ փորձում եմ էլ ավելի գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես գալ:

Կա՞ն արտիստներորոնց համար առավել սիրով եք ստեղծագործումովքե՞ր են նրանք:

- Արդեն հասցրել եմ համագործակցել գրեթե բոլոր ճանաչված արտիստների հետ և բոլորի երգերի համար էլ ստեղծագործել եմ հաճույքով: Երգի խոսքեր գրելիս՝ երգիչից բացի կարևոր է նաև աշխատանքը երաժշտության հեղինակի հետ:

Որպես ստեղծագործող՝ հաստատ կհետեւեք հայկական երգարվեստում տեղի ունեցողիրադարձություններինՈւզում եմ լսել Ձեր գնահատականը այս ոլորտի հանդեպքանիոր շատերի կարծիքով մենք «անդունդին» ենք մոտենում:

- Ենթադրվում է, որ արվեստագետները պետք է ճաշակ թելադրեն հանրությանը, բայց ժամանցի բնագավառում տնտեսագիտության օրենքն է իշխում ` «Պահանջարկն է ծնում առաջարկ»: Այսօր հեռուստաէկրաններից հնչում է երաժշտություն, որը երևի թե «պահանջվել է» տարիներ առաջ, բայց սա հավերժական չէ՝ վաղը կհնչի այն երաժշտությունը, որը այսօր կպահանջենք: Ըստ իս՝ ամեն ինչ հանրության ձեռքում է թե անդունդին հասցնելը և թե անդունդից հանելը:

Սվետլանաչեմ կարող չանդրադառնալ նաեւ Ձեր եւ Արթուրի ամուսնությանըայստեղիհայերը ոգեւորությամբ են հետեւում Ձեր լուսանկերներինմի փոքր կպատմե՞ք Ձերնորակազմ ընտանիքիցՀետաքրքր է՝ դուք եւ Արթուրը թեկուզեւ հյուրի կարգավիճակովՀայաստան այցելելու պլաններ չունե՞ք:

- Մեր նորաստեղծ ընտանիքի կյանքում հիմա աշխատանքային եռուզեռ է, Արթուրը շուտով պատրաստվում է ելույթ ունենալ Բոստոնում, ապա Կանադայի Տորոնտո քաղաքում, հոկտեմբերին էլ՝ Վաշինգթոնում: Անհամբեր սպասում ենք, թե երբ կկարողանանք այցելել նաև հայրենիք:

Իսկ Ձեր գեղեցիկ ընտանիքում համալրում չի՞ սպասվում  արդյոք:

- Համալրումների մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ :

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance