Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար ներկայացվել է երեք հայտ

SOCIETY

Արդարադատության ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտեր են ներկայացրել Սարգիս Թորոսյանը, Թամարա Շաքարյանը և Սերգեյ Առաքելյանը: Այս մասին«Արմենպրես»-ին Արդարադատության ակադեմիայից, որի հաղորդագրության մեջ նշված է.  «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կողմից ռեկտորի թափուր պաշտոնի համր անցկացվելիք մրցույթի մասին  մայիսի 17-ին հրապարակված հայտարարության համաձայն՝ հայտերի ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել  հունիսի 17-ը՝ ժամը 18:00: Հիմք ընդունելով վերջնաժամկետը լրանալու փաստը և առաջնորդվելով մրցույթի անցկացման գործընթացի թափանցիկությունն ապահովելու անհրաժեշտությամբ` Արդարադատության ակադեմիան հրապարակում է ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդների անունները: Ակադեմիայի կադրերի բաժին է ներկայացվել երեք դիմում հետևյալ անձանց կողմից.

Սարգիս Թորոսյան

Թամարա Շաքարյան

Սերգեյ Առաքելյան:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված է ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների, ինչպես առձեռն, այնպես էլ փոստային առաքման միջոցով հանձնելու կարգ: Մասնավորապես, Ակադեմիայի կանոնադրության 43-րդ կետի համաձայն՝ փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում տրված, եթե հանձնվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը: Առաքանիների առաքման հսկիչ ժամկետները (փոստային առաքանու` փոստային կապի ընդունման վայրից մինև փոստային կապի օբյեկտի հանձնման վայրը առաքման համար սահմանված ժամանակ («Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված), սահմանված են ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներքին կանոնակարգով (Երևան քաղաքում՝ 1օր+1, մարզերում ՝1 օր+3):

Չբացառելով փոստային առաքմամբ այլ հայտերի ներկայացման հնարավորությունը (փաստաթղթերը փոստային ծառայությանը հանձնելու և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու միջև ընկած ժամանակահատվածի հաշվառմամբ)՝ հայտերի վերաբերյալ վերջնական տեղեկատվության հրապարակումը, համաձայն Ակադեմիայի կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետի, կկազմակերպվի Ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում Խորհրդի նախագահի կողմից մրցույթի անցկացումից առնվազն 2 օր առաջ:

Ոեկտորի պաշտոնի համար մրցույթի և ընտրության հետ կապված հարցերը կարգավորված են «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշմամբ հաստատված «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

Մրցույթը տեղի կունենա ս.թ. հունիսի 28-ին, ժամը 12:00-ին, Ակադեմիայի կառավարման խորհրդի նիստի ընթացքում: Արդարադատության ակադեմիայի Կանոնադրության 26-րդ կետի համաձայն՝ խորհրդի նիստերը դռնփակ են»:

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms