Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Դավիթ Լոքյանը մասնակցել է Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շնորհանդես-ընդունելությանը

SOCIETY

ՀՀտարածքային կառավարման ևզարգացման նախարար Դավիթ Լոքյանըհունիսի 17-ին մասնակցել է Հայաստանի համայնքների միության և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի նախաձեռնած Էներգաարդյունավետ համայնքների առաջին համաժողովի շրջաակում «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և «Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի» շնորհանդես-ընդունելությանը, որին ներկա են եղել նաև Երևանի քաղաքապետ, «Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի» նախագահ Տարոն Մարգարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ներկայացուցիչը, քաղաքապետեր և այլ հյուրեր:

ԵՄ Հարևանության ծրագրի արևելյան գործընկեր երկրներում իրականացվող ծրագրով նախատեսվում է Դաշնագիրը ստորագրած քաղաքների կարողությունների զարգացում, քաղաքների կողմից մշակված և Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված Կայուն էներգիայի գործողությունների պլանների (SEAR-ներ) իրականացման համար ֆինանսների ու վարկային միջոցների հայթայթում, նոր քաղաքների ընդգրկում և այլն: 

Հայաստանի Էներգաարդյունավետ քաղաքների դաշինքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստի որոշմամբ: Դաշինքի ստեղծման հիմնական նպատակը ՏԻՄ-երի իրավասությունների շրջանակներում էներգաարդյունավետության, էներգաօգտագործման և այլ խնդիրների շուրջ ջանքերի համատեղումն է։

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը կարևորել է ծրագրի իրականացումը համամարդկային կարևոր մարտահրավերներին, մասնավորապես, կլիմայական փոփոխություններին և էներգետիկ անվտանգությանը դիմագրավելու տեսանկյունից:  «Մենք անխնա օգտագործում ենք ռեսուրսներ, արտանետում ենք ջերմոցային գազեր,որոնք փոխում են մեր երկրագնդի կլիման` բերելով բազմաթիվ շեղումներ, որոնք ուղղակի ազդեցություն ունեներկրագնդի նոոսֆերայի վրա: Մարդկության կարևորագույն խնդիրն է դառնում ոչ միայն ֆինանսական,տնտեսական խնդիրներից ելնելով  կարգավորել  էներգախնայողությունը, էներգաարդյունավետությունը, այլևապագա սերունդների անվտանգ, էկոլոգիական ապրելակերպը շարունակական դարձնելու հարցն ապահովել: Եսողջունում եմ մեր քաղաքապետերին, ովքեր համարձակություն  են ցուցաբերել մտնելու այնպիսի բեռի տակ,ինչպիսիք  են էներգախ նայողական գործառնական ծրագրերի կազմումը, որոնք  մշտապես պետք է մոնիտորինգիենթարկվեն Եվրոպական հանձնաժողովի, Եվրամիության, ինչպես նաև Հայաստանի համապատասխանփորձագետների կողմից»,- նշել է նախարար Դավիթ Լոքյանը: 


 «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի և Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի շնորհանդես-ընդունելության մասնակիցներին  Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի համայնքների, Եվրոպական գործընկերների և աջակից բոլոր կառույցների արդյունավետ փոխգործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարձանագրվեն տեսանելի արդյունքներ։

 Ամփոփելով` նախարար Դավիթ Լոքյանը շնորհավորել է շնորհանդեսի մասնակիցներին` «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք II» ծրագրի մեկնարկի և «Հայաստանի էներգաարդյունավետ քաղաքների դաշինքի» ձևավորման կապակցությամբ, մաղթել հաջողություն ծրագրի հետագա ընթացքին և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին համատեղ արդյունավետ աշխատանքով և փոխադարձ աջակցությամբ ծրագրում կընդգրկվեն նաև Հայաստանի մյուս քաղաքները:

 

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market