Եվրո-2016. Չեխիա-Խորվաթիա. առաջին մարտական ոչ-ոքին
SPORTԵվրոպայի 2016թ. առաջնության D խմբի երկրորդ տուրում Չեխիայի հավաքականը «Ժեֆրուա-Գիշար» մարզադաշտում ընդունեց Խորվաթիայի ընտրանուն:
Հանդիպումը սկսեց խորվաթների մեծ առավելությամբ: Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի միջնամասում:
37-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը փայլուն անցումից հետո շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը:
59-րդ րոպեին Իվան Ռակիտիչը նկատեց, որ մրցակցի դարպասապահ Պետեր Չեխն առաջ է եկել, գնդակը «կախեց» վերջինիս վրայով եւ կրկնապատկեց հանդիպման հաշիվը:
Չեխիայի ընտրանին «արթնացավ» երկրորդ խաղակեսի միջնամասում: 75-րդ րոպեին չեխ կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին փոխանցում կատարեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Միլան Շկոդան գլխի հարվածով կրճատեց խաղի հաշիվը:
Հանդիպման վերջնամասում խաղը դադարեցվեց երկրպագուների ճայտրուկների պատճառով: Խաղը վերսկսելուց հետո դեռ ուշքի չեկած խորվաթները ձեռքով խաղացին իրենց տուգանային հրապարակում:
Գնդակին մոտեցած Տոմաշ Նեցիդը ուժեղ հարվածով անվրեպ է իրացնում նշանակված 11 մետրանոցը՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Չեխիա - Խորվաթիա՝ 2:2
Գոլերը՝ Շկոդա (75), Նեցիդ (90, 11 մետրանոց) - Պերիշիչ (37), Ռակիտիչ (59)