Իրաքյան բանակը ԻՊ-ի գրոհայիններին դուրս է մղել Էլ-Ֆալուջայից և դրոշ բարձրացրել քաղաքի կենտրոնում
INTERNATIONAL NEWSԻրաքի բանակն ուրբաթ առաջընթաց է գրանցել Էլ-Ֆալուջա քաղաքի համար «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը` վկայակոչելով տեղի կառավարական կառույցին, իրաքցի զինվորականներին հաջողվել է դուրս մղել իսլամիստներին քաղաքի կենտրոնից, որտեղ նրանք վերահսկողություն էին հաստատել 2.5 տարի առաջ:
Աղբյուրի հաղորդմամբ` իրաքցի բանակայիններն իրենց դրոշն են բարձրացրել Ֆալուջայի կառավարական գրասենյակներում: Կառավարական ուժերը հաղորդել են մայրաքաղաք Բաղդադից 65 կմ հեռավորությամբ գտնվող քաղաքում հաղթանակ տանելու մասին:
Այս մասին լուրերը հաստատել է նաև երկրի վարչապետ Հայդեր ալ-Աբադին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



