Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


12 առարկաների առաջին նմուշները, առանց որոնց այսօր կյանքը պատկերացնել հնարավոր չէ

LIFE

Shabat.am-ը գրում է.

12  Առաջին հեռակառավարման վահանակը

Ո՞վ կարող է այսօր պատկերացնել կյանքն առանց այս առարկայի։ Դե իսկ առաջին հեռակառավարման վահանակը հայտնագործվել է դեռ 1956թ․-ին ամերիկացի Ռոբերտ Ադլերի կողմից։ Հեռակառավարման առաջին վահանակը մեխանիկական էր ու հեռուստաալիքները փոխելու և ձայնը կառավարելու համար ուլտրաձայներ էր օգտագործում։ Դա հետևյալ կերպ էր աշխատում. դու սեղմում ես կոճակը, այն հարվածում է թիթեղին ու տարբեր հաճախականության ձայներ արձակում։

 11  Առաջին կպչուն ժապավենը

Չնայած իր հայտնի «Սկոչ» անունին, ինչը թարգմանաբար նշանակում է «շոտլանդական», այս առարկան ամենևին էլ Շոտլանդիայում չէ, որ ստեղծվել է։ Այն հայտնագործվել է գերմանացի դեղագործ Օսկար Տրոպլովիցի կողմից 1901թ.-ին։ Հայտնագործությունը «լեյկոպլաստ» անունն ուներ և նախատեսված էր վնասված մաշկի համար։

Խնայելու համար ընկերությունը սկզբում սոսինձը միայն ժապավենի կողքի հատվածներին էր քսում։ Հենց այդ պատճառով ամերիկացիներն առաջին կպչուն ժապավենը «սկոչ» անվանեցին՝ ի պատիվ շոտլանդական ժլատության։

 10  Սերիական արտադրության առաջին օճառը

Հիգիենայի այնպիսի արտադրանքն, ինչպիսին օճառն է, հայտնի է դեռ բաբելոնյան ժամանակններից։ Սակայն առաջին սերիական արտադրանքը, որը ստեղծվեց «Ivory soap» անունով, արտադրվեց 1879թ․-ին հայտնի «Procter & Gamble» ընկերության կողմից։  Ի դեպ, այս սերիայի առաջին նմուշը վաճառքի հանվեց 10 ցենտով։

 9  Առաջին քիմիական լուցկիները

Քեզ կթվա, որ լուցկիները Երկրի  վրա  գոյություն ունեն այնքան ժամանակ, որքան  գոյություն են ունեցել մարդիկ։ Առաջին լուցկիները, սակայն, ստեղծվել են 1805թ․-ին ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելի կողմից։ Սրանք փոքրիկ փայտյա ձողիկներ էին, որոնք վառվում էին ծծմբի, կալիումի աղի և կինաբարի գլխիկների՝ կոնցենտրացված ծծմբային թթվի հետ հպումից։ Իսկ 1826թ․-ին անգլիացի քիմիկոս Ջոն Ուոքերը հայտնագործեց մեզ արդեն ծանոթ ծծմային լուցկիները։

 8  Ատամի առաջին խոզանակը

Ժամանակակից ատամի խոզանակների նախատիպերն առաջին անգամ արտադրվել են Վիլյամ Էդիսի կողմից 1780թ.-ին, ինչևէ, դրա համար առաջին արտոնագիրը ստացել է ամերիկացի Ուոդսվորֆը 1850թ.-ին։ Թերևս կզարմանաք՝ իմանալով, որ այսպիսի խոզանակները պատրաստվում էին սիբիրյան վարազի մազերից, իսկ դրանց բռնակը՝ ոսկորից։

 7  Առաջին փրկարար բարձիկները

Առաջին անգամ այսպիսի հարմարանք աշխարհը տեսավ 1967թ.-ին ԱՄՆ-ում։ Այն ժամանակ ամերիկացիները հազվադեպ էին օգտագործում ամրագոտիները, այդ իսկ պատճառով նորարարությունը, որը հնարավորություն տվեց ամրագոտիները չկապած ուղևորներին պաշտպանվել բախման ժամանակ, չափազանց մեծ պահանջարկ ուներ։

 6  Սափրվելու առաջին ածելին

Ամեն ինչ սկսեց նրանից, որ մի անգամ ամերիկացի Քինգ Ժիլետի ածելիի սայրերը բթացան, իսկ վարսավիրանոց գնալու և այն սրելու ժամանակ չկար։ Այդ ժամանակ նա հանճարեղ մի բան մտածեց. նա ածելին սեղմեց երկու թիթեղների միջև այնպես, որ դրսի կողմում հայտնվեցին դրա երկու սայրերը։ Բռնակն ամրանում էր առանձին՝ ածելուն ուղղահայաց դիրքով։ Այո՛, հենց սա էր ժամանակակից ածելու նախատիպը։

 5  Առաջին թերմոսը

Ջեյմս Դյուարը զբաղվում էր սեղմած գազերի (ազոտ, թթվածին, ջրածին) երկար պահպանման խնդրով, ու դրա համար նա նեղ բերանով կոլբայի տեսքով հատուկ անոթ ստեղծեց։ Ջերմամեկուսացման որակը բարձրացնելու համար ներքին հատվածը գիտնականն արծաթի բարակ շերտով ծածկեց։ Իսկ այդ ընթացքում գերմանացի Ռեյնոլդ Բերգերն արագորեն հասկացավ, որ այս հայտնագործությունից կարելի է կոմերցիոն շահ ունենալ։ Հնարամիտ գործարարն ընկերություն հիմնեց և սկսեց վակուումային տափակաշշեր արտադրել, որոնք ունեին բաժակ-կափարիչներ ու հերմետիկ խցաններ։

 4  Առաջին պահածոները

Սննդային տարբեր մթերքներն այս հրաշալի միջոցով պահպանելու մեթոդը մարդկությանը հայտնի դարձավ ֆրանսիացի Նիկոլա Ֆրանսուա Ապպերի շնորհիվ։ Առաջին պահածոները մրգային խյուսով, արգանակով, ապուրներով լցված ապակյա տարաններ էին։ Ավելի ուշ Ապպերը բացեց սեփական խանութը Փարիզում և թողարկեց պահածոյացման մասին իր հեղինակած գիրքը։ Այսպիսով, այս հանճարեղ հայտնագործության մասին շուտով իմացավ ողջ աշխարհը։

 3  Առաջին գնդիկավոր գրիչը

Գնդիկավոր գրչի հայտնաբերումը պաշտոնապես թվագրվում է 19-րդ դարի վերջին: 1888թ. այս օրը՝ հոկտեմբերի 30-ին, դրա պատենտն ստացավ Ջոն Լաուդը, իսկ 1916-ին՝ Վան Վետչեն Ռայսբերգը: 
Իսկ ժամանակակից գրիչների նախատիպը ստեղծվել է հունգարացի լրագրող Լասլո Բիրոյի կողմից 1931թ.-ին, իսկ արտոնագրվել է դրանից մի ամբողջ 7 տարի հետո միայն։ Ի դեպ, Արգենտինայում, որտեղ շատ տարիներ ապրել է լրագրող-գյուտարարը, այսպիսի գրիչները կոչվում են «բիրոներ»՝ ի պատիվ գյուտարարի։

 2  Առաջին թվային տեսախցիկը

Ինժեներ Ստիվեն Սասունը, ով աշխատում էր «Kodak» ընկերությունում, ստեղծեց առաջին թվային տեսախցիկը դեռ 1975թ.-ին։ Տեսախցիկը գրեթե 3 կիլոգրամ էր կշռում և հնարավորություն էր տալիս 100x100 չափի լուսանկարներ անել։ Նրանք, ովքեր օգտագործում էին այս սարքը, պետք է հրեշտակային համբերություն ունենային, որովհետև յուրաքանչյուր կադրը ֆիքսելու համար 23 վայրկյան էր պահանջվում։

 1  Առաջին բժշկական ներարկիչը

Հետաքրքիր է իմանալ, որ ժամանակակից ներարկիչների նախատիպերը կաուչուկի մխոցներից էին պատրաստվում, որի ներսում տեղադրվում էր կաշվից ու ասբեստից պատրաստված լավ հարմարեցված մխոցը, որից մետաղական առանցքակապ էր ցցված։ Միաժամանակ մխոցի մի ծայրին ամրացվում էր ամբողջական ասեղը։ Քանի որ մխոցը թափանցիկ չէր, դեղի չափաբաժնի ճիշտ չափը նախապես էր չափվում։

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance