Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչ-որ մեկը զինվորներին հրահանգում է սպասել. սպասել մահվան. սպասել` մեծ քաղաքականությանը զոհաբերվելուն.«168 ժամ»

SOCIETY

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

««Սպասեք»: Սա այն արտահայտությունն է, որը հնչում է վերջին օրերին ամենաշատը քննարկվող հայտնի տեսանյութում, որը նկարահանվել է ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամ առաջին օրը` ապրիլի 2-ին` ղարաբաղաադրբեջանական սահմանի դիրքերից մեկում: «Սպասեք»` ասում է հրամանատարությունից ինչ-որ մեկը զինվորներին, ովքեր զեկուցում են, որ ադրբեջանցի զինվորները մոտենում են մեր դիրքերին: Զեկուցում են` կրակելու հրամանի սպասելով: Զեկուցում են` չսպասելով այլ հրամանի, որովհետև այդպիսին է պատերազմի կանոնը, որը նման իրավիճակում նաև կենաց-մահու պայքարի միակ կանոնն է, կենդանի մնալու, չզոհվելու, չնահատակվելու կանոնը:

Բայց քանի որ պատերազմն ընթանում է ոչ միայն՝ պատերազմի, այլ նաև՝ քաղաքականության կանոններով, հրամանատարությունից ինչ-որ մեկը զինվորներին հրահանգում է սպասել: Սպասել մահվան: Սպասել` մեծ քաղաքականությանը զոհաբերվելուն: Սպասել` առանց դիմադրելու: Սպասել` ենթարկվելով հրամանին:

Հրամանատարությունից ինչ-որ մեկի հրամանին, որն այդ հրամանը ստացել է ավելի վերևում գտնվող ինչ-որ մեկից, վերջինս էլ նույնը ստացել է ավելի բարձրից… Հրամանը ստացվել է ղեկավարությունից, որը պատերազմը ենթարկեցրել է քաղաքականությանը:

Քաղաքականությանն է ենթարկեցրել նաև զինվորների կյանքը: Հետմահու հերոսանալու երաշխավորված ապագայով, բնականաբար: Ղարաբաղաադրբեջանական սահմանին տեղի ունեցած այս առանձին պատմությունն իրականում ոչ թե՝ բացառության, այլ՝ օրինաչափության արտահայտություն է:

Օրինաչափություն, որով ապրում են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ոչ միայն՝ պատերազմում, այլ՝ ընդհանրապես, կյանքում:

Մեզ հրահանգում կամ, լավագույն դեպքում, հորդորում են սպասել ցանկացած հարցում: Սպասել նորմալ պետություն ունենալու բաղձալի օրվան: Սպասել արդար ընտրություններին: Սպասել մարդու իրավունքների իրական պաշտպանությանն ու արդարադատությանը: Սպասել կոռուպցիայի դեմ իրական պայքարին ու պետությունը մսխողների իրական դատաստանին: Սպասել իշխանության հովանավորյալների ու չհովանավորյալների իրական հավասարությանը: Մեզ հորդորում են սպասել անգամ այն դեպքում, երբ ընտրություն կեղծողն ու կաշառակերը, պաշտոնյա մարդասպանն ու գողական դատավորը, պետության «թշնամին», մի խոսքով, շատ մոտ է ու տեսանելի, ինչպես սահմանագծին երևացող հակառակորդը: Հորդորում են սպասել ու «չկրակել»:

Ու եթե սահմանին կանգնած զինվորներին հրահանգում են սպասել մահվան` ֆիզիկական ու անհատական մահվան, ապա հասարակությանը հորդորում են սպասել պետության վախճանին: Հայաստանն ապրում է այս` սպասման ռեժիմում:

Անտարբերությունը, որով սպասում է հասարակությունը, երկարաձգում է ոչ թե՝ պետության, այլ՝ իշխանության կյանքը: Պետության վախճանի ժամանակ իշխանություն չի լինի: Կլինեն նախկին պաշտոնյաներ, որոնք, ճակատագրի բերումով, եղել են ո՛չ սպասողների, այլ՝ սպասման հրահանգ տվողների շարքում: Իսկ մենք սպասում ենք:»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms