Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


Հունիսի 18-ի աստղագուշակ

LIFE

Խոյ

Խոյերն օրը կսկսեն մարտական տրամադրությամբ և բարի մտադրություններով, սակայն ծրագրերից շատերին վիճակված չէ իրագործվել: Հնարավոր է օբյեկտիվ խոչընդոտների մի ամբողջ շարք, որը հաղթահարել այժմ անիրական է: Նախաձեռնությունները կարող են հետաձգվել կամ արգելվել: Ավելի լավ է այս հանգստյան օրերը չօգտագործել որոնումների, իրավունքների պաշտպանման, փաստաթղթերի ձևակերպման, հեղինակությունը բարձրացնելու փորձերի համար:

Ցուլ

Ցուլերն իմաստուն կգործեն, եթե մեկուսանան նորությունների և իրադարձությունների հոսքից, ժամանցի համար գտնեն սեփական անվտանգ անկյունը: Այս հանգստյան օրերին ավելի լավ է շեշտը դնել հոգեկան և կենցաղային հարմարավետության, ընտանեկան բարեկեցության վրա: Չարժե տրվել բացասական զգացմունքներին: Ավելի լավ է ակտիվ մասնակցություն չունենալ բանավեճերում, եթե դրանք ուղղակիորեն չեն դիպչում ձեր հետաքրքրություններին:

Երկվորյակ

Երկվորյակներին այս հանգստյան օրերն անդորր չեն խոստանում: Կարող եք զրկվել մի շարք արտոնություններից, հայտնվել խիստ վերահսկողության կամ սահմանափակումների գոտում: Հնարավոր է մեկուսացման զգացում: Նույնիսկ մտերիմների մեջ կարող է նկատվել գաղափարական, քաղաքական կամ այլ թեմայով սահմանազատում:  Խորհուրդ է տրվում ավելի մանրակրկիտ ընտրել բառերը, խուսափել խոստումներից: Լավագույն օրը չէ ուղևորությունների համար:

Խեցգետին

Խեցգետինների համար կարևոր է տրամադրության և ինքնազգացողության անհատական հավասարակշռությունը: Ընդհանուր զգացմունքային ֆոնը շատերի համար ներդաշնակ կլինի: Շրջապատող դրվածքը կարող է հակասական լինել, լի երկիմաստ իրավիճակներով, ոչ միանշանակ նրբություններով: Ինչ վերաբերում է առողջությանը, աստղերը խորհուրդ են տալիս չտրվել մելամաղձությանը, քանզի այն լավագույն կերպով չի ազդի ձեր աշխարհընկալման և արտաքին տեսքի վրա:

Առյուծ

Հանգստյան օրերն Առյուծները կարող են օգտագործել համախոհների հետ հանդիպումների, ծրագրերի և նորությունների քննարկման համար: Եթե չափից դուրս քննադատական եք վերաբերվում ձեզ և ձեր մտադրություններին, նման շփումը կօգնի չկորցնել հույսը, պահպանել ոգու ամրությունը: Տվյալներ կարող եք ստանալ զանազան, հաճախ հակասական և կասկածելի աղբյուրներից: Ստիպված կլինեք կեղծ տեղեկատվությունը զատել իսկականից:

Կույս

Կույսերը կարող են հերթական անգամ դառնալ տնային իրավիճակի, ընտանեկան պարտքի, մասնագիտական կարգավիճակի գերին: Հոգեբանորեն աճում է կարծրատիպերի, պատրանքների, հին բարդույթների զոհը դառնալու ռիսկը: Ժամանակի մի մասը ստիպված կլինեք հատկացնել ձանձրալի, բայց անհրաժեշտ գործընթացներին: Կարող է ընտանեկան ժողով պահանջվել: Հաճելի միջոցառումները կարող են շրջվել իրենց բացասական կողմերով:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում պատրաստվել ճանապարհին կամ շփման ընթացքում մի շարք խնդիրների: Կարող է ձգձգվել պաշտոնական կառույցների հետ փոխգործողությունը: Հարկադրված դադարները կարող եք լրացնել տվյալների օգտակար փոխանակմամբ, ինքնակրթությամբ: Ստացվող փաստերն արժե վերստուգել մի քանի տարբեր եղանակներով: Չարժե շտապել նամակների ուղարկման, փաստաթղթերի ձևակերպման հարցերում:

Կարիճ

Կարիճները ստիպված կլինեն բախվել իրենց ծրագրերի իրագործման առավել բարդ հատվածի հետ: Այս հանգստյան օրերի համար չարժե ծրագրել միջոցառումներ, որոնցից արագ և հարթ արդյունք եք սպասում: Խոչընդոտ կարող են դառնալ հաշվի չառնված կամ ոչ ճշգրիտ տվյալները, խախտված կարևոր կանոնները, զանազան բյուրոկրատական քաշքշուկներ: Անցանկալի են խոշոր գնումների, ինչպես նաև վստահության վրա հիմնված գործարքները:

Աղեղնավոր

Աղեղնավորների հնարավորություններն այս հանգստյան օրերին սահմանափակ են, սակայն նպատակին տանող ճանապարհը փակ չէ: Հանգստյան օրերն օգուտով անցկացնելու համար անհրաժեշտ է ճիշտ գնահատել իրավիճակը և ձեր պոտենցիալը, որպեսզի փակ դռների չբախվեք: Բացառված չեն խիստ սահմանափակումները՝ կապված զբաղեցրած դիրքի, ֆինանսական դրության, առողջական վիճակի հետ: Շատերին կխանգարի ցածր ինքնագնահատականը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում այս հանգստյան օրերի համար կարևոր միջոցառումներ ծրագրել: Լավագույն շրջանը չէ նաև բացահայտ մրցակցության, հանգամանքների դեմ ըմբոստության համար: Եթե իրավիճակը դրդում է այս կամ այն գործողության, ավելի լավ է չկռվել ճակատագրի հետ, այլ հարմարվել տրված պայմաններին և փորձել կատարել ձեր պարտքը: Օրվա դրական կողմը հետևելու և սովորելու հնարավորությունն է: Բացառված չէ, որ կարևոր դաս յուրացնեք:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում դժգոհել հանգամանքների բերումով առաջացած խոչընդոտներից: Դա անհրաժեշտ փուլ է՝ ուղղված ցանկալի մակարդակի, որակի ապահովմանը: Հնարավոր է, որ ինքներդ դադար կազմակերպեք գործերում, որպեսզի գույքագրում, փորձարկում կամ գաղափարների մշակում կատարեք: Եթե ծավալուն ծրագրեր ունեք, դժվար կլինի գործել միայնակ և ամեն ինչի մասին անաչառ դատել: Ավելի լավ է գործերին ներգրավել ավագ ընկերներին:

Ձկներ

Հանգստյան օրերի իրադարձությունները քննության կենթարկեն Ձկների նպատակասլացությունը, ինքնատիրապետումը, ընտրած ուղուն և գլխավոր արժեքներին հավատարմությունը: Եթե այս օրերին աշխատում եք, հնարավոր է պրոֆեսիոնալիզմի և կարգապահության ստուգում: Տատանումները, երկակի ստանդարտները, թյուրիմացությունները կոծկելու և ճշմարտությունը թաքցնելու փորձերը, ինչպես նաև ձեր բացակայությունը կվկայեն ձեր դիրքերի թուլության մասին:

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers