Մեսին ու Ինյեստան պատրաստ կլինեն «Աթլետիկի» դեմ Սուպերգավաթի խաղին
SPORTԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ընդհանուր խմբում մասնակցել են «Բարսելոնայի» մարզմանը եւ պատրաստ կլինեն Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպմանը:
«Սեւիլիայի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի խաղում (5:4) Մեսին ու Ինյեստան թեթեւ վնասվածքներ էին ստացել, հաղորդում է AS-ը:
Նեյմարը, Դուգլասը եւ Ժորդի Ալբան օգոստոսի 13-ին մարզվել են անհատական ծրագրով եւ չեն մասնակցի առաջիկա հանդիպմանը:
«Աթլետիկ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին: Պատասխան խաղը օգոստոսի 17-ին է:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



