Բելառուսում սկսվել է խորհրդարանի վերին պալատի ընտրությունների քարոզարշավը
INTERNATIONAL NEWSԲելառուսում այսօր՝ հունիսի 18-ին մեկնարկել են խորհրդարանի վերին պալատի (Հանրապետության խորհուրդ) ընտրությունների քարոզարշավը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Լոզովիկը:
«Հանրապետության խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն հունիսի 18-ից սեպտեմբերի 18-ը»,-ասել է նա:
Լոզովիկը պարզաբանել է, որ խորհրդարանի այս գումարման վերին պալատի լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 18-ին:
Լոզովիկը հստակեցրել է, որ ինքնաառաջադրումները տեղի կունենան հուլիսի 21-ից օգոստոսի 19-ը: Ընտրությունների արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 30-ից ոչ ուշ:
Հանրապետության խորհուրդը տարածքային ներկայացուցչության պալատն է, որը կազմված է 64 անդամից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



