Լատվիայում փոթորկի հետևանքով ավելի քան 20 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության
INTERNATIONAL NEWSՈւժեղ քամու հետևանքով առաջացած խափանումների պատճառով Լատվիայի Latvenergo ընկերության շուրջ 20 հազար հաճախորդներ զրկվել են էլեկտրականությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Էլեկտրագծերի այն հատվածները, որոնք վնասված են կամ պոկված, անջատվել են»,- հայտնել են ընկերությունից:
Հունիսի 18-ին ուժեղ քամու հետևանքով էլեկտրականության խափանումներ են գրանցվել մեկ այլ ընկերության` Sadales tīkls-ի 8000 հաճախորդների շրջանում: Ամենամեծ խափանումները գրանցվել են երկրի կենտրոնական շրջաններում:
Հունիսի 17-ին Լատվիայում ուժեղ փոթորիկ է եղել: Ռիգայում քամու ուժգնությունը հասել է մինչև 20 մ/վ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



