ԱՄՆ-ում կինն իր 5-ամյա որդուն փրկել է լեռնային առյուծի երախից
SOCIETYԱՄՆ Քոլորադո նահանգում կինը փրկել է իր 5-ամյա երեխային լեռնային առյուծի հարձակումից, հաղորդում է NBC News-ը:
Նշվում է, որ կենդանին հարձակվել է երեխայի վրա այն ժամանակ, երբ վերջինս ավագ եղբոր հետ խաղում էր տան մոտ:
Մոր խոսքով, ինքը խոհանոցում է եղել, երբ ուժեղ բղավոց է լսել: Կինը դուրս է եկել փողոց ու տեսել, որ մեծ առյուծը հարձակվել է որդու վրա: Նրան հաջողվել է փրկել երեխային՝ խլելով նրան առյուծի երախից: Տղայի հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել:
Փոքրիկը վնասվածքներ է ստացել դեմքին, գլխին ու պարանոցին, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կինը եւս աննշան քերծվածքներ է ստացել ձեռքերին ու ոտքերին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



