Երասխի մոտ խոշոր վթարի հետևանքով վիրավորներից մեկի վիճակը ծանր է
SOCIETYԵրասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորների առողջական վիճակը կայուն վերահսկելի է:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք, որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



