Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Դեռ մանկուց բոլորից միշտ առանձնացել եմ. Աստղիկ Սաֆարյան

LIFE

Wnews.am-ը գրում է.

Ի՞նչ ենք պատկերացնում Աստղիկ Սաֆարյան  անունը լսելով՝ երիտասարդություն, թարմություն, casual լուքեր,  ոճ :  Wnews.am-ի զրուցակիցն այս անգամ հենց նա է՝  փոփ-ռոք  երգչուհի  Աստղիկ Սաֆարյանը:

4

Ես. Դեռ մանկուց բոլորից միշտ առանձնացել եմ,  փորձել եմ ապրել իմ ուրույն ուղիով, չգնալ որևէ հոսքով: Եթե բոլորը գնում են մի կողմ, ապա ես պետք է գնայի այլ կողմ, եթե բոլորը կրում էին բարձրակրունկ կոշիկներ, ես կրում էի կեդեր, եթե բոլորը լսում էին Britney Spears, ես լսում էի Travis :  Երբ շատերին հետաքրքրում էին բրազիլական սերիալներ, ես գերադասում էի դիտել բարդ ֆիլմեր, երբ բոլորը հավանում էին դպրոցի կամ համալսարանի ամենասիրուն տղային , ապա նա ակամա ինձ համար արժեզրկվում էր: Այդպես եղել է իմ կյանքի բոլոր փուլերում, անգամ երգարվեստում  ես չեմ երգում այն, ինչ երգում է բնագավառի մեծամասնությունը, ես այստեղ ևս ստեղծեցի իմ ուրույն երաժշտական ոճը և արդյունքում՝ հիմնեցի հայկական փոփ-ռոք ժանրը, որում  մինչ օրս դեռ գործում  եմ: Շատ անգամ  եմ ունեցել սխալ հասկացվելու խնդիր, բայց տարիներն ապացուցեցին, որ դա բոլորովին էլ չի նշանակում, որ ես սխալ էի, դա ուղղակի  իմ ուղին է,  որն ինքս եմ ստեղծել և ընտրել:

`

Երգել թե չերգել.  Երգել, քանի դեռ ունեմ ասելիք,  երգել քանի դեռ զգում եմ , որ ինձ կլսեն, քանի դեռ երաժշտությունս կարիք ունի արտահայտվելու, քանի դեռ իմ երաժշտությամբ կարող եմ ոգեշնչել իմ լսարանին և պարգևել նրանց ժպիտներ: Չերգել, երբ արդեն զգում ես, որ ասելիք չունես և կրկնվում ես: Չերգել, եթե լսարանիդ ականջն այլևս չի արձագանքում երգիդ: Եվ, առհասրակա, չերգել, երբ լսարանդ հորինված է :

Սուպերսթար. – Նախագիծ, որն, ըստ էության,  եղավ ինձ համար ճակատագրական և հաստատեց իմ ներքին մեծ ցանկությունը՝ զբաղվել երգով: Կյանքի մի փուլ, որն ինձ շատ բան սովորեցրեց և տեղափոխեց ինձ այլ հարթություն՝ տալով ինձ մեծ փորձ թե՛ երաժշտության , թե՛ հեռուստաէթիկայի առումով, պարգևեց ճանաչում, հանդիսատեսի սեր և տվեց հնարավորություն՝ մուտք գործել երգարվեստ և ներկայացնել իմ մեջ ապրող երաժշտությունն այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր այսօր հետևում են իմ գործունեությանը և սպասում են իմ յուրաքանչյուր նոր աշխատանքին:  0 Հայտնիություն.  Եթե խոսեմ հայտնիության մասին ընդհանրապես, ապա այն ժամանակավոր բնույթ ունի, մնայուն կարող է լինել  միայն թողածդ աշխատանքը: Եթե խոսեմ սուբյեկտիվ , ապա կարծում եմ, որ այս հարցում ևս պետք է անկեղծ լինել և ճիշտ հասկանալ, թե ինչի համար ես երգում՝ հայտնիությա՞ն, թե՞ երաժշտության ու արվեստ ներկայացնելու համար: Դա շատ անհատական է, շատերը ստեղծում են ընդամենը մեկ- երկու երգ , որպեսզի  ուղղակի դառնան հայտնի և վայելեն իրենց հայտնիությունը , կամ  միգուցե «հաջող» ամուսնանան, ես չգիտեմ ամեն մեկն ունի իր դիրքորոշումը , բայց ըստ իս՝ սխալ է օգտագործել երաժշտությունը միայն հայտնիություն ստանալու համար: Երաժշտությունը ևս  հարգանքի և լավ վերաբերմունքի է արժանի , գեղեցիկ չէ նման վերաբերմունքը երաժշտության հանդեպ:  Ես ուրախ եմ , որ աշխատանքս ինձ հայտնի և ճանաչված է դարձրել , քանի որ կարծում եմ, որ այն ինչի շնորհիվ դու հայտնի ես դարձել , պետք է ավելի հայտնի լինի  քան դու: Ինքս այդպես եմ վերաբերվում այդ հարցին  և փորձում եմ այնպես անել,  որ իմ  երաժշտությունն ինձնից հայտնի լինի, որ ավելի շատ հիշեն իմ աշխատանքները , սիրեն և գնահատեն այն: Իհարկե, անչափ հաճելի է, երբ աշխատանքդ սիրելով սիրում են նաև քեզ, հաճելի է, երբ փողոցում ինձ ճանաչում են, մոտենում՝ ջերմ, անկեղծ խոսքեր են ասում, հայտնում են իրենց հիացմունքն իմ երաժշտության հանդեպ: Ես շնորհակալ եմ, որ սիրում և լսում են հենց իմ ներկայացրած երաժշտությունը և հետևում ու գնահատում են ինձ ՝որպես արտիստ: k=

Ոճ. – Ոճն իմ կյանքում առկա է՝ ամեն հարցում: Թե՛ իմ աշխատանքի, աշխատանքի ձևի, ստեղծագործելու և երգելաոճի մեջ, թե՛ հագուստիս ու կերպարի մեջ, թե՛ հարցազրույցներումս, նույնիսկ sms գրելիս ես ունեմ իմ ուրույն ոճը, որովհետև շփման մեջ ևս  առկա է ոճը, ամեն մարդ իր յուրովի  է անում այս ամենը: Երբ մարդն ունի  ոճ, դա չես կարող ոչ մի կերպ հանել նրա միջից, դա տաղանդի պես մի բան է ՝ կամ ունենում ես, կամ՝ ոչ:

Բարդույթներ. Որպեսզի բարդույթներ չունենամ, ես շատ եմ աշխատում ինձ վրա , փորձում  եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք քիչ թե շատ ոչ իդեալական եմ համարում և  երբ շատ ես աշխատում ինքդ քեզ վրա, արդեն բարդույթավորվելու կարիք չի լինում, դա իսկապես օգնում է ավելի ինքնավստահ լինել ամեն հարցում: Հավանաբար, բարդույթներ չունեմ, բայց ունեմ ամաչելու ունակություն, իսկ դրանք տարբեր բաներ են: 1

Ազատություն.  Ներքին ազատությունն ամենից թանկ բանն է, երբ չունես ոչ մի կախվածություն որևէ մեկից  կամ որևէ բանից:  Ազատություն ունենալու համար պետք է պատրաստ լինես մեծ պատասխանատվության:

Իսպանիա. Այն դարձել է ինձ համար երկրորդ տուն,  երբ Երևանում եմ կարոտում եմ Իսպանիան, երբ այնտեղ եմ, կարոտում եմ Երևանը:

Սեր.  Աշխարհի ամենազարմանալի զգացմունքն է, որը պետք է միայն զգալ:  Երբ ներսում ունես  սեր և կարողանում ես սիրել, այդքան ով իսկ երջանիկ ես:  Իմ մեջ այնքան շատ սեր կա՝ բարությամբ համեմված և դա վերաբերում է այն ամենին, ինչը ինձ շրջապատում է :

Ամբիցիաներ. Ես ամբիցիոզ եմ աշխատանքում, իմ գաղափարների ու սկզբունքների հարցում: Ամբիցիան հաջողության հասնելու գլխավոր գրավականներից մեկն է: Այն առկա է իմ ամեն մի կարևոր որոշման ժամանակ, այն ուղեկցում է ինձ ամենուր և ինչպես ասել է Սալվադոր Դալին.   «Առանց ամբիցիաների խելացիությունը նման է անթև թռչնակի»: -56

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance