Կրեմլի աշխատակազմի ղեկավարը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արագ վերացմանը
INTERNATIONAL NEWSԿրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը "Вести в субботу” հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա հակառուսական պատժամիջոցները կարճ ժամանակում վերացնելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
Նրա խոսքերով` պատժամիջոցները, իհարկե, հսկայական վնաս են հասցրել, հանգեցրել են գնաճի, սակայն իրադրությունն այժմ այնքան սրված չէ, որքան մեկ տարի առաջ: Նա նշել է, որ բյուջետային եկամուտների 2/3-ը նավթային ու գազային ոլորտներից չեն, այլ ուրիշ ոլորտներից են, ինչպես, օրինակ, քիմիականը: Իվանովի համոզմամբ` դա հսկայական առաջընթաց է:
«Եվ այս ամենը մեծապես շնորհիվ պատժամիջոցների: Անձամբ ես կցանկանայի, որ մեր դեմ պատժամիջոցները ավելի երկար պահպանվեին և շուտ չհանվեին»,- ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



