Սիրիացի ապստամբները կրակ են բացել Հալեպի քրդական թաղամասում. կան զոհեր ու վիրավորներ
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում շաբաթ առավոտյան ապստամբները կրակ են բացել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) աշխարհազորայինների հսկողության տակ գտնվող բնակավայրում, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալները, ևս 40 մարդ վիրավորվել է Շեյխ Մաքսուդ քրդական թաղամասում իրականացված ռմբակոծության հետևանքով:
Կենսական նշանակություն ունեցող ճանապարհի վրա շաբաթներ շարունակվող ռմբակոծությունն ու ավիահարվածները անելանելի վիճակի և շրջափակման մեջ են դրել Հալեպի հարյուր հազարավոր բնակիչների:
Հարյուրավոր մարդիկ են զոհվել Հալեպում` փետրվարին հաստատված հրադադարի ապրիլյան խախտումից հետո:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



