Ռեֆորմիստների կուսակցությունը հերքում է «Ալյանս»-ի հետ դաշինք կազմելու լուրերը
POLITICSՌեֆորմիստների կուսակցությունը հերքում է «Ալյանս» կուսակցության հետ դաշինք կազմելու մասին մամուլում հայտնված տեղեկությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի պատգաավոր Վահան Բաբայանը:
«Ռեֆորմիստների կուսակցությունը պաշտոնապես հայտնում է,որ երեկ մամուլում տեղ գտած լուրերը «Ալյանս»կուսակցության հետ Ռեֆորմիստների դաշինք կազմելու մասին չեն համապատասխանում իրականությանը։ Ռեֆորմիստների կուսակցության օրակարգում նման հարց չկա»,- գրել է Բաբայանը:
Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա հուլիսի 9-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



