Թևատակերի մազերից ազատվելու մի քանի միջոց
LIFEShabat.am-ը գրում է.
Ներկայացնում ենք մի քանի միջոց, որոնցով թևատակերի մազերի հեռացումը կնպաստի մազերի բարակելուն և ժամանակի ընթացքում նաև քչանալուն։ Այս միջոցները կհանգստացնեն մաշկը և կառողջացնեն, ինչպես նաև կազատեն մուգ թևատակերից։
1․Մերձավոր Արևելքում կանայք դարեր շարունակ կիրառում են շաքարավազով և կիտրոնով մազահեռացումը։
Խառնեք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութն ու 1 ճաշի գդալ շաքարավազը և քսեք թևատակերին՝ մազերի աճի ուղղությամբ։ Մի քանի րոպե անց լվացեք թևատակերը՝ օգտագործելով խոնավ շոր։ Կատարեք այս պրոցեդուրան շաբաթը 2 անգամ։ Թևատակերի մազերը ժամանակի ընթացքում կսկսեն թափվել, բարակել և անհետանալ։
2․ Ձու և եգիպտացորենի այլուր
1 ճաշի գդալ ձվի սպիտակուցին ավելացնել կես ճաշի գդալ եգիպտացորենի այլուր։ Քսել այս խառնուրդը թևատակերին և պահել՝ մինչև չորանա։ Այնուհետ լվանալ ջրով։
3․Կաթ և քրքում
2 ճաշի գդալ կաթին ավելացնել մի փոքր քրքում և քսել թևատակերին։ Որոշ ժամանակ անց լվանալ ջրով։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



