Կուրիլյան կղզիներում Երկրորդ համաշխարհային պատերազմի ճապոնական կործանիչ են գտել
INTERNATIONAL NEWSԿուրիլյան կղզիների հեռավոր Մատուա կղզու ափերին Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ճապոնական կործանիչ է հայտնաբերվել: Գտածոն հայտնաբերվել է ՌԴ ՊՆ-ի եւ Ռուսաստանի աշխարհագրական միության արշավախմբի կողմից:
Նախքան պատերազմը Ճապոնիան կղզում ֆորտիֆիկացիոն շինություններ էր ստեղծել, իսկ կղզին լքելուց առաջ ժայռերում փորված թունելների մի մասը պայթեցվել էր:
Արեւելյան ռազմական օկրուգի ներկայացոցիչ Ալեքսանդր Գորդեեւի խոսքով՝ պահպանված ֆյուզելյաժի եւ թեւերի տեսքից հասկանալի է դառնում, որ խոսքը Mitsubishi Zero կործանիչի մասին է, որոնց էսկադրիլիան կղզում տեղակայվել էր պատերազմի տարիներին: Օդանավը 1942-ի արտադրության է՝ 1733 գործարանային համարով, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



