Վիճաբանություն Ստեփանավանում. Նարինեն դանակահարել է Սեդային
SOCIETYՕգոստոսի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1957 թ. ծնված Սեդա Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր հարեւանությամբ բնակվող, 1974 թ. ծնված Նարինե Դ.-ն իր հետ Դեսինի փողոցի 32 շենքի բակում անհիմն վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է ոտքին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ Սեդա Հ.-ին ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նաեւ Նարինե Դ.-ի դուստրը` 1997 թ. ծնված Անի Պ.-ն, իսկ մյուս դուստրը` 1995 թ. ծնված Հռիփսիմե Պ.-ն Սեդա Հ.-ին քաշքշել է:
Կատարվում է հետաքննություն:
1
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



