Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


15 մթերք, որոնք չի կարելի սառնարանում պահել

LIFE

Ժամանակակից կյանքը մեզ թույլ է տալիս առավել հեշտությամբ պահել մթերքները: Մեծ, սառեցնող համակարգ ունենալը մեզ թույլ է տալիս չանհանգստանալ, որ մթերքները կփչանան: Սակայն, կան մի շարք մթերքներ, որոնք չի կարելի սառեցնել, քանի որ դրանք կորցնում են իրենց համը: Վատագույն դեպքում՝ սառնարանը փոխում է սննդի որակը: Կան նույնիսկ դեպքեր, երբ սառնարանում պահված սնունդն ավելի արագ է հնանում: Ահա այն մթերքների ցանկը, որոնք չի կարելի սառեցնել:

1. Լոլիկն այն մթերքներից է, որ չի կարելի պահել սառնարանում, քանի որ այն փոխում է համը: Պատճառն այն է, որ սառցախցիկի սառն օդը կանգնեցնում է լոլիկի հասունացման գործընթացը, և համը վտանգվում է: Բացի այդ, սառը օդը լոլիկի կառուցվածքի վրա մեծ ազդեցություն ունի, քանի որ այն փչացնում է լոլիկի կեղևը և գունափոխում: Լոլիկի պահպանման լավագույն ձևը զամբյուղում կամ ապակե տարայում խոհանոցի սեղանի վրա պահելն է:

2. Սառնարանում ռեհանի պահպանման գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այն կլանում է իր շրջակա մթերքների բույրը: Դրա փոխարեն՝ փորձեք պահել այն սառնարանից դուրս՝ ջրով լցված բաժակի մեջ:

3. Անհամաձայնություն կա կարտոֆիլի՝ սառը և ոչ այնքան սառը տեղում պահպանման վերաբերյալ: Սառը ջերմաստիճանը կարտոֆիլի մեջ եղած օսլան ավելի արագ է շաքարի վերածում, քան դուք կարծում եք: Փոխարենը՝ փորձեք պահել այն թղթե տոպրակի մեջ` զով և մութ տեղում: Կարտոֆիլը թղթի և ոչ թե պոլիէթիլենային տոպրակների մեջ պահելն ավելի ճիշտ է, քանի որ դրանք կարող են ավելի շատ օդ ստանալ թղթե տոպրակներից, ինչն էլ դանդաղեցնում է փչացման գործընթացը:

4. Նույնը կատարվում է նաև սխտորի դեպքում: Սառնարանի փոխարեն՝ դուք պետք է այն զով և մութ տեղում պահեք: Սառը միջավայրում սխտորը կծլի ու կբորբոսնի:

5. Եթե սոխը սառնարանում դնեք, ապա նրանում եղած խոնավությունը կփափկեցնի սոխը, և այն կսկսի բորբոսնել: Պահեք դրանք չոր, զով և մութ տեղում: Սոխն ու լոլիկը, սակայն, պետք է միմյանցից առանձին պահել, քանի որ այդ դեպքում դրանք ավելի արագ են փչանում:

6. Եթե դուք հասած ավոկադո եք գնել և դեռ չեք ցանկանում օգտագործել այն, ապա կարող եք պահել այն սառնարանում: Սակայն, եթե ցանկանում եք, որ ավոկադոն հասնի՝ մի պահեք այն սառնարանում: Սառն օդը խանգարում է հասունացմանը:

7. Շատերն են գտնում, որ բուսայուղը չպետք է սառնարանում պահել: Սառը ջերմաստիճանում այն խտանում և կարագի տեսք է ստանում: Փոխարենը՝ պահեք այն մութ և զով վայրում:

8. Ամենամեծ սխալներից մեկը սառնարանում հաց պահելն է: Սառնարանը շատ արագ կխոնավեցնի այն: Հաջորդ չորս օրվա ուտելու համար նախատեսված հացը կտրատեք, իսկ մնացածը դրեք սառնարանում: Ուշադրություն դարձրեք, որ սառնարանում պահելու ժամանակ հացը պահպանի իր խոնավությունը: Սառնարանից հանելուց հետո, մինչ օգտագործելը, թողեք, որ այն ամբողջությամբ հալվի:

9. Սուրճը նույնպես կկորցնի իր համը, եթե այն սառնարանում պահեք: Ռեհանի նման, այն կկլանի շրջակա մթերքների հոտերը: Պարզապես պահեք այն մութ ու զով վայրում:

10. Կարիք չի լինի մեղրը պահել սառնարանում, եթե այն ամուր փակված լինի: Սա լավագույն միջոցն է: Եթե մեղրը պահեք սառնարանում, ապա կշաքարապատվի:

11. Լիմոնը, նարինջն ու լայմը պետք է պահել սենյակային ջերմաստիճանում և խոհանոցային սեղանի վրա: Սառն օդը կգցի դրանց որակը: Վստահ եղեք, որ սառնարանից դուրս դրանք իրար շատ մոտ չեք պահել: Այդ դեպքում դրանք ավելի շուտ կփչանան:

12. Թթու դրած վարունգը, հատկապես՝ քացախով, պահպանման լավագույն միջոցն է: Դրանք խրթխրթան կմնան, եթե նույնիսկ դրանք մառանում պահեք: Սակայն, եթե ցանկանում եք, որ թթուն սառը լինի, դրեք այն սառնարանի դռան վրա:

13. Կարիք չկա ձեր գնած հիանալի բույսերը սառնարանում պահել: Սառնարանում պահելով՝ դրանց համը ոչնչացնելու փոխարեն, պահեք դրանք խոհանոցի սեղանի վրա դրված ջրով լի տարայի մեջ: Այս կերպ ձեր խոհանոցն ավելի գեղեցիկ կդառնա, իսկ ձեր բույսերը կգնահատեն դա:

14. Համեմունքները նույնպես խորհուրդ չի տրվում պահել սառնարանում, հատկապես՝ քացախային և ձեթային հիմք ունեցողները: Հիշեք, որ սերուցքով, մայոնեզով կամ յոգուրտով լցոնված աղցանները պետք է սառնարանում պահել:

15. Չզարմանաք, սակայն, նույնիսկ բացելուց հետո կետչուպը կարելի է մառանում պահել: Պատճառն այն է, որ կետչուպը մեծ քանակությամբ քացախ և պահպանման միջոցներ է պարունակում: Եվ եթե չեք հավատում մեզ, հիշեք, թե որտեղ են գտնվում կետչուպի տարաներն արագ սննդի սպասարկման կետերում:

Աղբյուրը ` 168.am

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance