Կրիշտիանու Ռոնալդուն չի խփել վերջին հինգ 11 մետրանոցներից չորսը
SPORTՄեծացնել ռմբարկուական ռեկորդը 11 մետրանոցի կետից Կրիշի համար չէ:
2016թ. Եվրոպայի առաջնության 2-րդ տուրում Պորտուգալիան և Ավստրիան ոչ ոքի խաղացին: Պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավստրիացիների դարպասի ուղղությամբ կատարեց 10 հարված, որից 4-ը՝ դարպասին:
Ընդ որում, «Ռեալի» աստղը 1 գոլ խփեց՝ լինելով խաղից դուրս վիճակում (գոլը չհաշվվեց) և չիրացրեց 11 մետրանոցը, որը հենց ինքն էր վաստակել: Չիրացրած 11 մետրանոցը Ռոնալդուի համար դարձավ վերջին հինգ 11 մետրանոցներից չորրորդը:
Կրիշտիանուի դեբյուտը ազգային թիմում եղել է 2003թ. օգոստոսի 20-ին Ղազախստանի հավաքականի դեմ խաղում: Պորտուգալացիների կազմում անցկացրած 126 խաղերում նա դարձել է 58 գոլի հեղինակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



