«Ժողովուրդ». Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը լուրջ վնասներ կհասցնի նաև արտադրողներին
ECONOMICS
«Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը լուրջ վնասներ կհասցնի ոչ միայն Հայաստանի բնակչության գրպանին, այլև արտադրողներին: «Ժողովուրդ»-ը փորձեց ցորենի խոշոր ներկրող, ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանից պարզել, թե ինչ ազդեցություն կունենա էլէներգիայի թանկացումն իրենց ընկերության գործունեության և ալյուրի արտադրության ծավալների վրա: Նիկողոսյանի պատասխանից ակնհայտ էր, որ թանկացումների հեռանկարը, ինչպես և մնացած բոլոր սպառողներին, նրան, մեղմ ասած, զայրացրել է:
«Ես ընդհանրապես էլէներգիայի թանկացման հարցով կարծիք չունեմ: Արտադրությունը փակելու ենք, ի՞նչ պետք է անենք: Եթե պետք լինի, կփակենք, լավ կլինի, կշարունակենք աշխատել: Եթե կարողացանք, կպայքարենք, կաշխատենք, եթե ոչ, չենք աշխատի: Ինչ արած, ես պայքարում եմ միայնակ»,- վրդովված ասաց գործարարը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։