Ռունի. Անգլիայի հավաքականի ճակատագիրը մեր ձեռքերում է
SPORTԱնգլիայի ազգային հավաքականի ավագ, հարձակվող Ուեյն Ռունին Եվրոպայի 2016թ. առաջնության B խմբի երրորդ տուրի Սլովակիայի ընտրանու դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:
«Հաճելի է, որ Անգլիայի հավաքականը ֆուտբոլիստների լայն ընտրության հնարավորություն ունի: Ամեն դեպքում, ամեն ինչ կախված կլինի գլխավոր մարզչի որոշումներից:
Ինձ համար կարեւոր է ստեղծագործել խաղադաշտում: Ինչ վերաբերում է մյուս հարձակվողներին, ապա ես միայն կարող եմ գովեստի խոսքեր հղել նրանց հասցեին:
Մեզ մոտ հաղթելու ցանկությունը մեծ է: Չեմ կարծում, որ մեզ արժե համեմատել այլ ընտրանիների հետ: Անգլիայի հավաքականի ճակատագիրը միայն մեր ձեռքերում է»,- Ռունիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ Սլովակիա-Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 20-ին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



