Աֆղանստանում ձերբակալվել է «Թալիբան» շարժման հրամանատարը
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգում հունիսի 19-ին ձերբակալվել է «Թալիբան» շարժման առանցքային հրամանատար Կարի Զահիրը: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է նահանգապետ Աբդուլ Սաթար Բարիզը:
Նահանգապետի խոսքով` Բագլան նահանգում թալիբների հրամանատարը ձերբակալվել է Քաբուլի ճանապարհին մեքենաներում ոստիկանների իրականացրած հերթական ստուգման ժամանակ:
Զահիրը թալիբներին ղեկավարել է վերջին մի քանի ամսվա ընթացքում:
Երկրի ՆԳՆ-ի հաղորդմամբ` Զահիրը վիրավորվել է վերջերս տեղի ունեցած զինված բախման ժամանակ և, ըստ ամենայնի, ուղևորվում էր Քաբուլ բուժօգնություն ստանալու համար, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան ճանապարհին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



