Քայլի Ջեններն իր առանձնատունը վաճառում է 4 մլն դոլարով
PHOTOՔայլի Ջենները 2014-ի մայիսին Կալաբասասում 2.7 մլն դոլարով առանձնատուն էր գնել։ Բայց հիմա Քայլին մեկ ուրիշն է հավանել մոր՝ Քրիս Ջենների եւ Քիմի ու Քանյեի առանձնատների հարեւանությամբ՝ ընտանիքին մոտ:
Ի դեպ, Քորթնին ու Քլոեն նույնպես հարեւանությամբ են ապրում՝ այնպես որ պետք է այս տեղանքը շտապ վերանվանել «Քարդաշյան սիթի»:
Hidden Hills-ում գտնվող նոր առանձնատունը 6 մլն դոլար արժե, գրում է TMZ-ը:
Իսկ այն տունը, որը Քայլին վաճառում է, ձեւափոխված է Քիմ Քարդաշյանի 18-ամյա քրոջ ճաշակով:
Քայլին նաեւ իր դիմանկարն է նկարել պատին:
Տանը 5 ննջասենյակ կա, կա նաեւ պարտեզ ու լողավազան:
Նշենք, որ Քայլիի քույրը՝ Քիմ Քարդաշյանը, միանգամից GQ–ի համարբաց ֆոտոշարքից հետո ուրախացրել է երկրպագուներով իր հերթական բիզնես նախագծով:
35-ամյա հայուհին սկսել է արտադրել իր հետույքի kimojis պատկերներով փաթեթավորման թուղթ, նաեւ հեռախոսի համար պատյաններ, որոնց վրա պատկերված են սրտիկներ՝ Send Nudes ( Ուղարկեք մերկ լուսանկարներ» գրությամբ:
Աղբյուրը` NEWS.am STYLE