Ռեկորդ Երեւանի համար. +42, գուցե +43 աստիճան
SOCIETY«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Սա նշանակում է, որ ջերմաստիճանն էլի կբարձրանա:
Առանց այդ էլ, ինչպես ասում են, վիճակը վիճակ չէ: Երեկ Վայոց Ձորի Արենի համայնքում գրանցվել է +41 աստիճան տաքություն: Մայրաքաղաք Երեւանում գրանցվել է մի փոքր ցածր՝ +40,6 աստիճան: Մեղրիում գրանցվել + 38, իսկ Հայաստանի ամենացածր կետում՝ Բագրատաշենում՝ 37 աստիճան տաքություն:
Այսօրվա համար օդերեւութաբանները կանխատեսել են 40 աստիճան տաքություն:
Ամեն դեպքում՝, եթե առաջիկա օրերին սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, եւ «Հիդրոմետն» այդ մասին հայտարարությամբ է հանդես գալու, սա նշանակում է, որ ջերմաստիճանը կարող է հատել անգամ +42-ի շեմը, որը Երեւանի համար ռեկորդային է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



