Դե Խեան չի ցանկանում խաղալ Մանչեսթեր Յունայթեդում. Վան Գալ
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է, որ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ճակատագիրը դեռ հարցականի տակ է։
«Դարպասապահների մարզիչը հանդիպում է անցկացրել է Դե Խեայի հետ եւ հարցրել նրան, թե արդյոք Դավիդը ցանկանում է խաղալ։ Պատասխանը բացասական էր։ Այժմ պետք է որոշում կայացնեմ, որը դեռ չի հասունացել։
Նրան ուշադիր հետեւել ենք նախամրցաշրջանային հավաքների ժամանակ, եւ նա այնքան լավը չէր, որքան նախկին Դավիդ Դե Խեան։ Նա նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն խաղացողն էր։ Կարո՞ղ է Դե Խեան կրկին դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին համարը, եթե մնա։ Դա կապված է Ռոմերոյից եւ իր մարզավիճակից»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «The Guardian»-ը։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



