Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի ընդհանուր շուկայի շրջանառության նվազումը անցել է 47 տոկոսը

INTERNATIONAL NEWS

Ադրբեջանի ամսական սպառողական շուկայի ծավալը 35 տոկոսով նվազել է, ապրանքային շուկայինը` 31 տոկոսով: Արտասահմանյան արտարժույթով արտահայտած` ամսական ընդհանուր շուկայի շրջանառությունը նվազելով անցել է 47 տոկոսը:

Վկայակոչելով azadliq.info կայքը, facebook-ի իր էջում հայտնում է ադրբեջանցի տնտեսագետ Նեմաթ Ալիեւը` համեմատություն անցկացնելով 2016 թվականի մայիսի եւ 2015 թվականի դեկտեմբերի համապատասխան ցուցանիշների միջեւ:

Նշվում է, որ թանկացման մեծացման, բնակչության գնողունակության անկման հետ թուլանում են ադրբեջանական սպառողական շուկաները եւս:

«Թուրան» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հաղորդել է, որ 2016 թվականի վերջին 5 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի արտաքին առեւտրային շրջանառությունը 32 տոկոսով նվազել է:

«Թուրան»-ը նաեւ հաղորդել է, որ 2016 թվականի հինգ ամսում, 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ, Ադրբեջանում 0,3 տոկոսով քիչ արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը ակնհայտ է դարձնում, որ Ադրբեջանի արդյունաբերական արտադրությունն անկում է ապրում: Հիշյալ ժամանակաշրջանում Ադրբեջանում նավթի արտադրությունը նվազել է 0,7 տոկոսով, բնական գազի արտադրությունը` 9,9 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 6,8 տոկոսով: Կրճատվել է նաեւ վերամշակող արդյունաբերության որոշ  ապրանքների արտադրությունը:

Հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերական արտադրության կառուցվածքում արդյունահանող արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 64,5 տոկոս, վերամշակող հատվածինը` 28,6 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի եւ գոլորշու արտադրության, բաշխման եւ մատակարարմանը` 6,1 տոկոսով եւ այլն:

Ադրբեջանի Պետվիճկոմի տվյալներով` 2016 թվականի հունվար-մայիսին կաշվի, կոշիկի արտադրությունը կրճատվել է 73,6 տոկոսով, թղթինը եւ ստվարաթղթինը` 6 տոկոսով, պոլիգրաֆիական ապրանքներինը` 7,5 տոկոսով, քիմիական արտադրանքինը` 18,8 տոկոսով, ռետինային եւ պլաստիկ արտադրանքինը` 22,6 տոկոսով, մետաղագործական արտադրանքինը` 9,4 տոկոսով, կահույքինը` 8,3 տոկոսով եւ այլն:

Azadliq.info կայքը հայտնել է, որ Ադրբեջանի բորսայի բաժնետերերի ավանդական տարեկան հավաքում հայտարարվել է, որ Բաքվի ֆոնդային բորսան 2015 թվականը փակել է ընդամենը 36 հազար մանաթ մաքուր շահույթով, կամ 33 տոկոսով քիչ, քան 2014 թվականին, երբ այդ ցուցանիշը կազմել էր 54 հազար մանաթ:

Բաքվի ֆոնդային բորսայի շահույթի նվազումը պայմանավորված է անցյալ տարվա փետրվարին եւ դեկտեմբերին մանաթի գրեթե 100 տոկոսով նվազելու հետեւանքով ֆոնդային շուկայի նկատմամբ հետաքրքրության թուլացումով, ինչպես նաեւ կապիտալի շուկայում Ադրբեջանի պետական կառույցների, այդ թվում` ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի մասնակցության դադարեցումով:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall