Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարում
SPORTՉեխիայում ավարտվեց Տեպլիցե 2016 շախմատի միջազգային մրցաշարը: Վկայակոչելով Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի լրատվական բաժինը, հայտնում է, որ մրցաշարում Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը ճանաչվել է հաղթող: Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 6 այլ շախմատիստի հետ կիսել առաջին հորիզոնականը: Այնուհանդերձ, ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ հենց Մովսիսյանին է բաժին հասել չեմպիոնական տիտղոսը:
Շախմատայի մրցաշարին մասնակցում էին 30 երկրների 180 շախմատիստ: Մասնակիցների թվում էին 15 գրոսմայստեր և 21 միջազգային վարպետ:Սերգեյ Մովսիսյանը հաղթանակի շնորհիվ 6 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



