Կենտրոնական բանկի խորհրդի անդամը պարտքով 60 հազար դոլար է տվել
ECONOMICSՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ավելի քան 60 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ ունի՝10 միլիոն դրամ եւ 40 հազար ամերիկյան դոլար:
Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրից՝ վերջինիս դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 15 միլիոն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար: Ստեփանյանի կինը՝ Գայանե Աբրահամյանը, ետ չի մնում ամուսնուց եւ հայտարարագրել է ութ միլիոն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար:
Ստեփանյանի մեկ տարվա աշխատավարձը կազմել է 24 միլիոն 295 հազար դրամը: Կինը ստացել է չորս միլիոն 363 հազար 942 դրամ: Արթուր Ստեփանյանի եւ իր կնոջ ապահովագրական հատուցումներն էլ միասին կազմել են 700 հազար դրամ, յուրաքանչյուրինը՝ 350 հազար դրամ:
Երկուսն էլ եկամուտների բաժնում տրված փոխառություններից ստացված տոկոսի մասին գրառում ունեն. բանկի խորհրդի անդամը երկու միլիոն 278 հազար 560 դրամի չափով, կինը՝ 445 հազար 545 դրամի չափով:
Բացի այդ Արթուր Ստեփանյանը նախորդ տարի որպես նվիրատվություն է ստացել նաեւ 185 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան