Եվրամիությունը երկարաձգում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ժամկետը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Այդ պատժամիջոցների ժամկետը երկարաձգվում է 6 ամսով, բայց անհրաժեշտ է քննարկում, որ եթե լինեն կոնկրետ տեղաշարժեր, հնարավոր դառնա կատարել ընդառաջ քայլ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ ռուսներն ու ուկրաինացիները կատարեն մինսկյան համաձայնության հետ կապված աշխատանքը»,-ասել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ քննարկումը տեղի կունենա հունիսի վերջին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



